f

Անկախ

‹‹Մամա ջան, կարող է գնամ, հանկարծ չկարողանամ գալ››․ Արշալույս Խուգոյան


Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից Օֆելյա Հարությունյանի երկու որդիները պարտադիր զինվորական ծառայությունն անց են կացրել Արցախում։ 2018 թվականին մեծ որդին՝ Կարեն Խուգոյանը, զորակոչվեց բանակ, իսկ 2019 թվականին՝ կրտսեր որդին՝ Արշալույս Խուգոյանը։ Երկու եղբայրները միասին ծառայել են Արցախի Դրմբոնի N զորամասի դեսանտագրոհային գումարտակում։ Կարենն արդեն զորացրված էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Արշալույսը զոհվել է սեպտեմբերի 28-ին՝ Թալիշում, անօդաչու թռչող սարքի հարվածից։ Գյուղի առաջին զոհերից էր նա։

Վերջին զանգը՝ պատերազմից առաջ

 Տիկին Օֆելյան որդու հետ վերջին անգամ սեպտեմբերի 26-ին է հեռախոսազրույց ունեցել։ Այդ օրն ուրախ առիթ էին նշում հարազատները։ Արշալույսն էլ հերթով բոլորի հետ խոսեց։ Մոր հետ երկար խոսեց, չիմանալով, որ վերջին անգամ է խոսում։

‹‹Ամբողջ օրը խոսել ենք իրար հետ։ Երևի տեղյակ է եղել, որ իրենց պետք է դիրքեր բարձրացնեին չէր ուզում հեռախոսն անջատել։ Մինչև ուշ գիշեր՝ ժամը 23։30-ը, խոսել է հետս, հետո ասաց՝ մա′մ, կանչում են արդեն, ուշ է››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է մայրը՝ տիկին Օֆելյան։

Այդ հեռախոսազանգից հետո ծնողներն Արշալույսի հետ կապ հաստատել չեն կարողացել․ անհասանելի էր։ Որդու զոհվելու մասին իմացել են սեպտեմբերի 29-ին։ Բարեկամները ծնողներին ասել են, թե իբր նա վիրավորում է ստացել, և պետք է Երևան գնալ։ Հետո ծնողները հասկացել են, որ իրենց որդին չկա։

Արշալույս Խուգոյանը հրետանավոր էր։ Պատերազմի ժամանակ հրամանատարը զոհվել է։ Թալիշ-Մատաղիս տեղանքում են կռվել։ Արշալույսի զոհվելուց հետո ծառայակից ընկերները մորը պատմել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է իրենց տեղափոխող երկու մեքենաներին։ Դրանցից միայն մեկի զինվորներից երեքն են ողջ մնացել, Արշալույսին ու մյուս տղաներին փրկել չեն կարողացել։ Ընկերների խոսքով՝ անհնար էր հրետակոծության տակ տղաներին օգնության հասնել, բայց գումարտակի հրամանատարն ասել է, որ եթե անգամ մեռնեն, տղաներին պետք է հանեն, չպետք է թողնեն այդտեղ մնան՝ զոհված կամ վիրավոր։

Ծառայակից և զինակից ընկերը՝ Տիգրան Հակոբյանը, պատմում է, որ ծառայել է Արշալույսի և նրա եղբոր հետ։ Ասում է՝ Արշալույսն իր համար լավ ընկեր էր՝ կյանքում, զինծառայության ժամանակ և մարտում։ Նրա խոսքով՝ անչափ բարի և կամեցող էր Արշալույսը։ Հիշողություններ շատ կան, բայց դժվարանում է պատմել։ Նա տեսել է ընկերների մահը, վիրավոր ու զոհված ընկերներին հանել մարտադաշտից։ Լռում է, բայց այդ լռության մեջ բարձր խոսում է պատերազմի մեծ ցավը։

Տիգրանը պատմում է, որ պատերազմի նախորդ օրն իրենց ասել են՝ թշնամու զորքի կուտակումներ կան, պատերազմի վտանգը կա։ Հրամանատարներն ասել են՝ պատրաստ լինեն դիրքեր բարձրանալու։ Իրենց գումարտակը պատերազմի առաջին օրը մեկնել է Մատաղիս։

‹‹Լարված ենք եղել։ Ես էլ մեծ դժվարությամբ էի կապվում ծնողներիս հետ, թշնամին վնասել էր լարերը, անգամ մեր  ներքին կապը չէր գործում, որովհետև թշնամու կողմից ամեն  ինչ վերահսկվում էր››,-ասում է նա։

Հրետանու վրա էին Տիգրանն ու Արշալույսը։ Արշալույսն իրենց մարտկոցից էր։

‹‹Ես տեսել եմ Արշալույսին, ուղղակի ես նրա զոհվելուց առաջ եմ վիրավորվել։ Կարճ ժամանակ եմ տեսել, բայց այդ ընթացքում բավական էր տեսնել և զգալ, որ ոչ ոք չէր վախենում պատերազմից։ Բոլորով իրար օգնում էինք։ Ես վիրավորվել եմ սեպտեմբերի 27-ին՝ մոտավոր ժամը 12։00-ին։ Ինձ տարբեր հոսպիտալներ են տարել, հետո տեղափոխել են Երևան։ Եվ հենց այնտեղ եմ իմացել, որ Արշալույսը զոհվել է››,-ասում է Տիգրանը։

Տիգրանն իրենց հրամանատարից գոհ է։ Ասում է՝ եթե նա չլիներ, իրենք էլ ողջ չէին մնա։ Նրա խոսքով՝ արկերի հարվածի ժամանակ տղաներին էր մոտենում, մեջքով ծածկում և ասում էր, որ պետք է պաշտպանի նրանց, որովհետև առաջին հերթին նրանց ծնողների առաջ է պատասխանատու։

Ուշացած ծաղիկներ

Արշալույսի ծնողները որդու ծառայության ժամանակ կարանտինի շրջանում նրան այցելելու հնարավորություն չեն ունեցել։ Վերջին անգամ Արցախում եղել են 2019 թվականի դեկտեմբերի 29-ին։

‹‹Արշալույսը ծառայությունից շատ գոհ էր։ Քանի որ ‹‹Հայբուսակ›› քոլեջում էր սովորում, կարող էինք տարկետում վերցնել։ Բայց ասաց՝ չէ, ես պիտի գնամ ծառայեմ։ Հետո համալսարան դիմեց ու գնաց ծառայության։ Երբեք դժգոհություն չի արտահայտել››,-ասում է նա։

2020 թվականին՝ փետրվարի 7-17-ը, Արշալույսն իր արձակուրդի օրերն էր վայելում ընտանիքում և տուն եկավ հենց մոր ծննդյան տարեդարձին։

‹‹Այդ օրերին անընդհատ տխուր երգեր էր երգում։ Ասում էր՝ մամա ջան, մարդ եմ, կարող է գնամ, հանկարծ չկարողանամ գալ››,-արտասվելով ասում է մայրը։

Մոր խոսքով՝ սեպտեմբերի 25-ին Արշալույսը կրակային պատրաստության էր գնացել․ շատ ոգևորված էր, պատվոգրով էր պարգևատրվել։

Արշալույս Խուգոյանին հուղարկավորել են հարազատ գյուղի զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է ‹‹Արիություն›› մեդալով։

Արշալույսը երազում էր ատամնաբույժ դառնալ։ Նաև ֆուտբոլի սիրահար էր, հաճախ էր դրանով զբաղվում։

‹‹Յուրահատուկ բնավորություն ուներ, ուշադիր էր բոլորի հանդեպ։ Ոչ մի առիթ չէր մոռանում։ Բոլորին զանգում ու շնորհավորում էր։ Ընկերասեր էր, մարդամոտ››,-ասում է մայրը։

Բարի, ընկերասեր ու երազող Արշալույսի հաղթանակի ծաղիկներն այդպես էլ չհասան սիրելի մորը։ Ծաղիկներն ուշացան և հուշ դարձան՝ իր՝ դեռ նոր ծաղկող կյանքի պես։

Հասմիկ Հակոբյան

 

Արշալույս Խուգոյան Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին