f

Անկախ

Քննչականը պատրաստվում է Ամանորին․«Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քննչական կոմիտեում եւս պատրաստվում են Ամանորին, ինչի առիթով քննչականը գնումներ է կատարել։

Մասնավորապես գնվել է 0.5 լ «Նաիրի» կոնյակ, 16 շիշ, ընդհանուր՝ 560 հազար դրամի, 0.5 լ կոնյակ «Ախթամար», 46 հատ, ընդհանուր՝ 644 հազար դրամի, նույն կոնյակից 0.7 լ տարողությամբ, 10 շիշ, 190 հազար, կոնյակների հավաքածու «Ախթամար», 0.7 լ, 8 հատ, 176 հազար դրամ, շոկոլադի հավաքածու «Գրանդ Քենդի», 43 հատ, 111 հազար 800, 1 մեծ տուփ բնական չրերի հավաքածու, 23 հազար դրամ, նույն հավաքածուից փոքր տուփերով, 2 հատ՝ 16 հազար, 10 տուփ փարիզյան սուրճ՝ 22 հազար դրամ, 5 տուփ թեյ՝ 4 հազար 250 դրամ, 1 կգ գետնանուշ՝ 5 հազար 500, 1 կգ ընկույզ՝ 5 հազար 600, 1 կգ պնդուկ՝ 5 հազար դրամ, 2 կգ խնձոր՝ 4 հազար դրամ, 2 կգ տանձ՝ 4 հազար 400, 1 կգ խաղող՝ 800 դրամ, նարինջ՝ 1 կգ, 1400 դրամ։ Այլ կերպ ասած՝ քննչականում որոշել են «թեթեւ սուրճի սեղան դնել»՝ հիմնական շեշտը դնելով խմիչքների վրա, մինչդեռ Երեւանի վարչական շրջաններում ամանորյա ճոխ սեղաններ են դրվելու՝ «քռչիկ-տժվժիկ-ավելուկի գնդիկներով»։ Ընդհանուր քննչականի ամանորյա սեղանի համար ծախսվել է 1 մլն 796 հազար դրամ։ ՔԿ-ից փորձեցինք պարզել, թե ինչ նպատակի համար են արվել այս գնումները, մեզ պատասխանեցին, որ Ամանորով պայմանավորված՝ արարողակարգային եւ ներկայացուցչական նպատակներով կատարվող գնում է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 12․ 23 թ համարում։

ՀՀ Քննչական կոմիտե ամանոր Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին