Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի պատանեկան բաց խաղարկությունում:
Խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու հաղթող է ճանաչվել: Նրա թիմակիցներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը գրավել են երրորդ տեղը:
Հաջողությունը ուղեկցել է նաև ճկասուսերակիրներին, որոնք նույնանման արդյունք են ունեցել: Այսպես, Հակոբ Մանուկյանը դարձել է հաղթող, իսկ Գագիկ Մորիկյանը և գյումրեցի Ասյա Մնոյանը՝ երրորդ մրցանակակիր: