f

Անկախ

2023-ը` հայոց պատմության մեջ. տարվա կարևորագույն իրադարձությունները


2023-ը հայոց պատմության մեջ կմնա որպես կորուստների տարի. 2023-ին Հայաստանի իշխանություններն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, որից հետո նաև փաստացի կորցրեցինք Արցախը: Ի՞նչ ու ինչպե՞ս է տեղի ունեցել. «Անկախն» առանձնացրել է տարվա կարևորագույն իրադարձությունները:

 Արցախի շրջափակում

Արցախը 2023-ը դիմավորեց շրջափակման մեջ: Բայց թե Արցախում, թե հայաստանյան հանրության մեջ հույս կար, որ դա ժամանակավոր է, շուտով ադրբեջանցի բնապահպանների կողմից փակված Լաչինի միջանցքը նորից երթևեկելի կդառնա: Բայց դա տեղի չունեցավ: Ապրիլին բնապահպաններին փոխարինեցին ադրբեջանցի ոստիկանները: Իսկ հունիսից դադարեցվեցին ամեն տեսակի մատակարարումներն Արցախ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ: Անգամ սովահարության դեպք գրանցվեց:

Չնայած Հաագայի դատարանի որոշմանը, որը ենթադրում էր մարդկանց, տրանսպորտի և բեռների ազատ տեղաշարժի ապահովում երկու ուղղությամբ, Արցախը մինչև հայաթափումն այդպես էլ մնաց լիակատար շրջափակման մեջ:

ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ իշխանություններն  Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում: Փաշինյանը նախ Բրյուսելում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, ապա մեկնաբանեց, որ, այո, դրանում ներառվում է նաև Արցախը: Միաժամանակ Փաշինյանը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իրողությունը բարդեց նախկինների վրա՝ հայտարարելով, որ ՀՀ նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում:

 Հայաքվե

Մի խումբ քաղաքացիներ նախաձեռնեցին Հայաքվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը ՀՀ քաղաքացիների շրջանում: Այն պահանջում է լրացում կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում և քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը՝ նման դիրքորոշում հայտնող պաշտոնատար անձանց համար սահմանելով ազատազրկում 10-15 տարի ժամկետով: 50 հազարից ավել  ստորագրություն հավաքելով՝ օրինագիծն ԱԺ օրակարգ պետք է մտներ: Սակայն ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՔՊ-ն մերժեք օրինագիծը ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը:

 Երևանի ավագանու ընտրություններ

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ, որին մասնակցում էին 14 քաղաքական ուժեր: Ընտրություններին մասնակցեց ընտրողների 28.43 տոկոսը միայն: Չնայած վարչական ռեսուրսի չարաշահմանը, ՔՊ-ն այդպես էլ չկարողացավ ստանալ քվեների 51 տոկոսը՝ իշխանություն ձևավորելու համար: Ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշեցին քվորում չապահովելու համար չմասնակցել առաջին նիստին, որտեղ պետք է ընտրվեր քաղաքապետ, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ: «Հանրային ձայն» կուսակցության անդամները, սակայն, ներկայացան առաջին նիստին՝ ապահովելով քվորում: Արդյունքում 33 տոկոս ստացած ՔՊ-ի և 11 տոկոս ստացած «Հանրապետություն» կուսակցության քվերակությամբ քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը:  

 Ադրբեջանի ներխուժում Արցախ և Արցախի հայաթափում

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հակաահաբեկչական գործողության անվան տակ լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա: Ռուս խաղաղապահները, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեցին միջամտել: Չնայած 10-ամսյա զրկանքներին ու բոլոր տեսակի մատակարարումների բացակայությանը՝ Պաշտպանության բանակը մեկ օր դիմակայեց Ադրբեջանական ներխուժմանը: Սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունները կասեցվեցին, իսկ ՀՀ անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 21-ին կնքվեց Արցախի ՊՆ-ն կազմալուծելու համաձայնագիրը: Սեպտեմբերի 28-ին ԱՀ նախագահը ստորագրեց հրամանագիր, որով Արցախի Հանրապետությունը 2024-ի հունվարի 1-ից դադարելու է գոյություն ունենալ:

Հաջորդող օրերին Արցախի հայությունը՝ 100 հազարից ավել մարդ, հայրենազրկվեց, ունեզրկվեց՝ ստիպված լինելով հեռանալ Արցախից: Իսկ Արցախի նախկին և ներկա քաղաքական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչները  մինչ օրս Բաքվի բանտում են: 

 Պայթյուն Ստեփանակերտի բենզինի պահեստում

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստում խոշոր պայթյուն տեղի ունեցավ: Բենզինը հատկացրել էր ադրբեջանական կողմը, որպեսզի հայությունը կարողանա դուրս գալ Արցախից: Մինչ օրս հստակ հայտնի չէ՝ ահաբեկչություն էր տեղի ունեցածը, թե անփութության հետևանք: Պայթյունի հետևանքով զոհվեց 218 և վիրավորվեց 120 մարդ, 21 անձի մասին մինչ օրս տեղեկություններ չկան:

 Բողոքի գործողություններ և Ազգային փրկության կոմիտե

Արցախի վրա հարձակումից հետո, որբ հստակ չէր անգամ՝ կկարողանա հայությունն անվտանգ դուրս գալ Արցախից, Հայաստանում մեկնարկեցին բողոքի ակցիաներ: Պահանջը մեկն էր՝ կանգնել Արցախի մեր հայրենակիցների կողքին, ապահովել հումանիտար միջանցք, որ մարդիկ կարողանան փրկվել: Բողոքի գործողությունների համատեքստում ձևավորվեց ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Ազգային կոմիտեն, որը պետք է առաջնորդեր ժողովրդական շարժումը և հասներ իշխանափոխության: Բողոքի ալիքը, սակայն, աստիճանաբար մարեց, իսկ Ազգային կոմիտեն հայտարարեց, որ փոխում է իր մարտավարությունը, բայց իշխանափոխության համար պայքարը շարունակվելու է:

Հայոց պատմության դասագիրքը՝ տարվա սկանդալ

2023-ը բացասական առումով առանձնացավ նաև կրթության ոլորտում. 90-ականներից ի վեր առաջին անգամ մի շարք դասարանների աշակերտներ դպրոց հաճախեցին՝ չունենալով դասագիրք. ԿԳՄՍՆ-ն ձախողել էր կրթական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան դասագրքերի տպագրությունը: Իսկ երբ մեկ ամիս ուշացած դասագրքերը դպրոց մտան, սկանդալներն անպակաս եղան: Մինչ օրս աղմուկը չի դադարում 7-րդ դասարանի հայոց պատմության դասագքրի շուրջ. մասնագիտական հանրությունը, ակադեմիական ինստիտուտները, ոլորտային բուհերը, Մայր Աթոռը պնդում են, որ դասագիրքը լի է պատմական անճշտություններով: Ավելին, հին դարերի պատմությունը ներկայացնող դասագրքում  Արցախն ընդգրկված է Ադրբեջանի կազմում, Ուրարտական թագավորության ժամանակաշրջանի քարտեզներում էլ ընդգրկված չէ ՀՀ ներկայիս տարածքը. այս փաստերն  էլի վկայում են, որ կրթական մակարդակում ևս պետական մակարդակով առաջ են  մղվում թշնամական երկրների շահերն ու թեզերը:

 Տարվա կարևորագույն իրադարձությունների շարքում կարելի է ընդգրկել նաև հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացումը, իրողությունը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, սակայն չի մասնակցում կառույցի զորավարժություններին ու նիստերին, դեպի Ռուսաստան արտանահման ոլորտում առաջացած խոչընդոտները հայ  տնտեսվարողների համար և այլն:

Մյուս ոչ պակաս կարևոր իրադարձությունը հայ-ադրբեջանական հարաբերություններն են և այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը ՀՀ իշխանությունների հավաստմամբ, ուր որ է, պետք է կնքվի: Միևնույն ժամանակ, հանրության համար շարունակում է անհստակ մնալ, թե ինչ ճակատագիր է սպասվում անկլավներին, արդյոք Հայաստանը նոր տարածքային զիջումների է գնալու, ինչպես է կարգավորվելու սահմանազատման հարցը:

Պատմության դասագրքերում թերևս կընդգրկվի նաև ՀՀ իշխանությունների հռետորաբանությունը, որը զարմանալիորեն կրկնօրինակում է թուրքական և ադրբեջանական թեզերը՝ խարխլելով այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է մեր պետականությունն ու ինքնությունը: 

 

Հայաստան Արցախ 2023 տարվա ամփոփում խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին