Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Mazda և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Mazda-ն գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների և վիրավորների ինքնությունը։