2024 թվականի հունվարի 2-ին, Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը 1:26.08 արդյունքով 2-րդ տեղն է զբաղեցրել:
Առաջատարին Մոսեսովը զիջել է ընդամենը 0.87 վայրկյանով:
Մրցաշարին մասնակցել են 12 պետությունների 110 մարզիկներ։