f

Անկախ

Տոնական օրերին Երեւանում պարեկները հատուկ տարածք են տեղափոխել 45 մեքենա. 98 վարորդ եղել է ոչ սթափ


Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1293 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 45 մեքենա։

Ոստիկանությունից  Անկախին հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 98, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 53 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 7, չամրակապված վարելու՝ 74, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 55, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 16, հետիոտնի ոչ սահմանված մասով անցնելու՝ 107 և 610 այլ իրավախախտումներ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 43-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 19-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 119-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 47 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4148 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 100 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 160, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 432, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 44, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 66, հետիոտնի ոչ սահմանված մասով անցնելու՝ 14, հասարակական վայրում ծխելու՝ 28, արագության գերազանցման՝ 250 և 1350 այլ իրավախախտումներ։ 124 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 581-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 369-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 20 անձ։

ամանոր հատուկ տարածք պարեկներ Հայաստան Տեսանյութ

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին