f

Անկախ

ԱԺ այգու ամանորյա ձևավորումն իրականացվել է «հրատապ» և արժեցել է 11 միլիոն 60,000 դրամ․ 168․am


Ազգային ժողովը շարունակում է առանձնանալ իր ուշագրավ պետգնումներով, այդ թվում՝ առանց մրցույթի գնումների իր պրակտիկայով. 168.am-ի ուշադրությանն է արժանացել մի պայմանագիր, որը թույլ կտա հետտոնական հաշվարկ իրականացնել:

Այսպիսով, պարզվում է՝ ԱԺ այգու ամանորյա ձևավորումն ու տոնական ծրագիրը պետբյուջեի վրա արժեցել է 11 միլիոն 60,700 դրամ: Իսկ գնման պայամանագիրը կնքվել է հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով. տպավորություն է, որ Ազգային ժողովի համար Ամանորն անսպասելի է եկել, և գնումը ստիպված են եղել կատարել այս ընթացակարգով:

Մատակարարի` Լիանա Գալստյան ԱՁ-ի ընտրությունը ևս ուշագրավ է.  պարզվում է՝ այս ԱՁ-ի հետ ԱԺ-ն դարձյալ նույն՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով մեկ այլ պայմանագիր է կնքել ընդամենը հունիսին՝ ձեռք բերելով Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական ծրագիր: Այդ պայմանագրի գինը պետբյուջեի վրա արժեցել էր 3 միլիոն դրամ:

Ըստ պետգնումների armeps համակարգի՝ ԱԺ-ն 2023 թվականին ՀՄԱ ոչ մրցակցային ընթացակարգով 5 գնում է կատարել՝ այդ թվում ձեռք բերելով, օրինակ, 7 միլիոն 836,000 դրամ արժողությամբ ամառային դպրոցի հյուրանոցային ծառայություններ «Վերածնունդ Հայրապետյան» ՍՊԸ-ից, 13 միլիոն 494,000 դրամով շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ից  և այլն:

ամանոր ՀՀ ԱԺ ձևավորում ծախսեր Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին