f

Անկախ

Արսեն Բաբայան. Սեպտեմբերի ակցիաների մասնակիցներին նկատմամբ քրգործ հարուցելն արցախցիներին վախեցնելն է


«Հետաձգված  միջնորդությունների քննությունից հետո շատ ավելի պարզ կլինի քաղաքական մասնակցությունն այս քննությանը»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ խոսելով սեպտեմբերյան անհնազանդության ակցիաներին մասնակցած 11 երիտասարդների գործով նիստի մասին։

Բաբայանը նշեց, այս գործի անունը դրել են «Արցախը չհանձնողների գործ»։

Փաստաբանն ասաց, ժամանակից շուտ չի ցանկանում դիրքորոշում հայտնել, սակայն քրեական հետապնդման հարուցման հիմնական նպատակը արցախցիներին վախեցնելն է, որ փողոց դուրս չգան, այս պահին բոլոր հնարավոր միջոցներով ամեն ինչ անում են, որ արցախցիները չբողոքեն, ձայն չբարձրացնեն։

«11-ից 5-ը կամ 4-ը գտնվում են կալանքի տակ, մինչդեռ որևէ մեկի նկատմամբ կալանք չպետք է շարունակվեր։ Կալանքի տակ են պահվում այն անձինք, որոնք մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու համար, իսկ ովքեր մեղադրվում են խուլիգանության կամ օրինակ զանգվածային անկարգության կոչերի համար, նրանց նկատմամբ կալանք չի կիրառվում։ Նման տարբերակումը ակնհայտ ցույց է տալիս, որ դրա հիմքերը վերլուծված չեն, որոշումն էլ հետևաբար օբյեկտիվ չէ։ Նման  տարբերակումը հիմք է տալիս ենթադրելու, որ կալանքները կիրառված են ապօրինի»,-մանրամասնեց Արսեն Բաբայանը՝ մանրամասնելով, որ գործով տուժողներ են հանդիսանում ոստիկանության ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում պաշտպանական կողմն ինքաբացարկ է հայտնել գործով դատախազին, սակայն դատարանը մերժել է։
«Մեղադրանքի կողմը բերել է բացառապես ոստիկանների ցուցմունքներ, երկու կամ երեք վկայի ցուցմունք, որոնք այդ ժամին այնտեղ չեն եղել»,-ասաց Բաբայանը։

«Չեմ ուզում կանխակալ վերաբերմունք հայտնել։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ այս գործով դատարանն օբյեկտիվության չափից անցնում է, քանի որ կան կալանավորվածներ, սակայն օրինակ, իմ միջնորդության քննարկումը հետաձգելը ես համարում եմ իրավաչափ»,-ասաց Բաբայանը։

 

Արսեն Բաբայան արցախցիներ կալանավորում Դատարան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին