f

Անկախ

Երեւանում հունվարի առաջին 18 օրերին շտապօգնության կանչերի 9,5 տոկոսի դեպքում գրանցվել է ուշացում


Երեւանում կատարվել է շտապօգնության կանչերի ուշացումների մասին վերլուծություն. Ըստ այդմ՝ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում 19595 կանչից 1829 ուշացում է եղել, այն է՝ ուշացման դեպքերը 9,5 տոկոս են կազմում: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

«Երևանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնում եղել է 6 բողոք, որոնցից 4-ը եղել են ուշացումների հետ կապված: Դեկտեմբերին ուշացումների թիվը կազմել է 4,5 տոկոս, եղել է 5 բողոք, որոնք ընդհանուր ուշացումների հետ կապված չեն եղել»,-ասաց նա:

Դավիթ Կարապետյանը նաև նշեց, որ գոյություն ունեն կանչերի մի քանի տեսակներ: Կան կանչեր, որոնք անհետաձգելի բուժօգնություն և սպասարկում են պահանջում, երբ բուժառուի կյանքին ակնհայտորեն վտանգ է սպառնում, նման դեպքերում ժամանումը պետք է  լինի առավելագույնը 20 րոպեում, իսկ կան դեպքեր, երբ բուժառուի ջերմությունը բարձր է, ուստի բուժանձնակազմի ժամանումը կարող է լինել մինչև 60 րոպեի ընթացքում, քանի որ եթե ընթացքում շտապ կանչեր լինեն, անձնակազմը ստիպված կլինի նախ սպասարկել դրանք, ապա՝ մյուսները:

Ամենաշատ կանչերը գրանցվում են 18:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, կանչերի շեշտակի աճ է նկատվում երեկոյան 21:00-23:00-ն, այդ ժամերին է, որ բուժօգնության անձնակազմը կարող է ուշանալ, քանի որ չի հասցնում սպասարկել կանչերը:

Հայաստան Երևանի քաղաքապետարան Շտապբուժօգնության ծառայություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին