Այսօր վարչական դատարանը բավարարել է Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ԱԱԾ-ի, պարտավորեցնելով ԱԱԾ-ին նրանց անունները հանել անցանկալի անձանց ցուցակից։ Հարց․ ի՞նչ կհետևի այս որոշմանը։ Շուտով, արդարադատության նախարարը կդիմի ԲԴԽ, վարչական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ ԲԴԽ անդամները «լուրջ» դեմքերով կքննարկեն և քվեարկությամբ դատավորի լիազորությունները կդադարեցնեն։