f

Անկախ

«Հրապարակ». Պետբյուջեից մոտ 44 մլն դրամ է հատկացվել՝ կառավարության մասին քարոզչական ֆիլմեր նկարելու համար


«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի աշխատակազմը 2024 թվականին էլ է ըստ ամենայնի զբաղվելու միայն սեփական փիառով, որի համար համապատասխան ֆինանսական միջոցներն արդեն, ըստ պահանջի, հատկացվել են։ Մասնավորապես հունվար ամսին վարչապետի աշխատակազմը տեսաֆիլմերի պատրաստման հետ կապված մի քանի պետական գնում է կատարել։

Հունվարի 19-ին «ԱՐ ԵՎ ԱՐՏ» ՍՊ ընկերությանը փոխանցվել է խոշոր չափի՝ 24 մլն 180 հազար դրամ, որի դիմաց ընկերությունը պետք է կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստի։ Նույն ընկերությանը նույն օրը այլ պայմանագրի շրջանակներում ևս 7 մլն 640 հազար դրամ է տրամադրվել՝ Տեղեկատվության փոխանցման և հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ մատուցելու համար։

Հունվարի 19-ին պայմանագիր է կնքվել նաև «Մեդիա Սիսթեմս» ՍՊ ընկերության հետ, որով ընկերությանը Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների համար փոխանցվել է 12 մլն 169 հազար դրամ։ Ստացվում է, որ պետական բյուջեից մոտ 44 մլն դրամ է հատկացվել՝ կառավարությանը վերաբերելի ինչ-որ քարոզչական ֆիլմեր նկարելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

քարոզչություն պետական բյուջե Հայաստան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին