f

Անկախ

Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը վաճառվել է


Որոտանի կասկադի նոր սեփականատեր է դարձել ամերիկյան KKR ներդրումային ֆոնդը․ այս մասին տեղեկանում ենք ինչպես Որոտանի հիդրոէլեկտրակայանների (հէկ) կասկադի սեփականատեր «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի ներկայացրած իրական շահառուի հայտարարությունից, այնպես էլ Կառավարության 2024-ի բյուջեի ուղերձից, գրում է Civilnet.am-ը:

Այդ փաստաթղթերից երևում է, որ «Քոնթուր գլոբալ»-ին որպես սեփականատեր փոխարինել է ամերիկյան KKR ֆոնդը, որը ներդումներ է անում տարբեր երկրների մասնավոր կապիտալում, վարկային և անշարժ ակտիվներում, ինչպիսիք են ենթակառուցվածքներն ու անշարժ գույքը։ Այս ընկերությունը 56 մլրդ դոլարի ակտիվներ է կառավարում, KKR-ի կողմից ղեկավարվող ենթակառուցվածքային պորտֆոլիոյում ներգրավված ընկերություններն ունեն ավելի քան 36 000 աշխատակից։

Որոտան հէկերի համալիրը «Քոնթուր գլոբալը» ձեռք էր բերել 2015-ին 180 մլն դոլարով, ապա խոստացել ներդնել 70 մլն դոլար: Գործարքի շուրջ հանրային մեծ աղմուկ բարձրացավ, կար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ռիսկ։

Սակայն այս գործարքը նաև հակակշիռ էր համարվում, քանի որ մինչ այդ էներգետիկ համակարգում խոշոր ներդրումներ իրականացրել էր միայն Ռուսաստանը։ Ամերիկյան կողմը նաև պայման էր առաջ քաշել, որ Որոտանի հէկերի էլեկտրաէներգիան չի կարող արտահանվել Իրան։

Որոտանի հիդրոկասկադի վաճառքի մասին է վկայում նաև «Քոնթուր գլոբալ»-ի տարեկան հաշվետվությունը, որով հաստատվում է, որ ընկերության հայաստանյան ակտիվը 2022-ին վաճառվել է KKR-ին՝ համաձայն ընկերության բաժնետերերի ժողովի որոշման։

Հայաստանի կառավարությունը 2024-ի պետական բյուջեի ուղերձում որոշակի անհանգստություն է հայտնում Որոտանի կասկադի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի վերաբերյալ։ Ըստ դրա՝ «գործարքով պայմանավորված՝ ընկերության վարկային բեռն ավելացել է ու Fitch-ը (միջազգային վարկանիշային կազմակերպություն) խմբի վարկանիշը դասակարգել է որպես «բացասական դիտարկում»»։

KKR-ի կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմանը հաջորդել է ընկերության տնօրենի փոփոխություն։ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի նոր գլխավոր տնօրեն է դարձել ֆինանսիստ Ալվինա Աբաջյանը, որը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կնոջ քույրն է։ Նա 2019-ից աշխատել է ընկերությունում որպես գլխավոր ֆինանսական տնօրեն, մինչ այդ էլ որպես ֆինանսիստ-աուդիտոր աշխատել է այլ ընկերություններում։ Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արա Հովսեփյանը, որը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի տնօրենն էր ընկերության հայաստանյան շուկա մուտքից ի վեր։

Որոտանի հիդրոկասկադը շահագործման է հանձնվել 1989-ին։ Հզորությունը 404 Մվտ է։

Այն երեք հիդրոէներգետիկական կառույցների՝ Սպանդարյանի, Շամբի և Տաթևի հէկերի համալիրն է։ Գտնվում է Հայաստանի հարավում՝ Որոտան գետի վերին և միջին հոսանքների հատվածում։ Առաջինը գործարկվել է Տաթևի ՀԷԿ-ը՝ 1970-ին, ապա Շամբին՝ 1978-ին, և Սպանդարյանի հէկերը՝ 1989-ին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Որոտանի կասկադը ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության մոտ 10 տոկոսը։

Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադ վաճառք Հայաստան

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին