Ադրբեջանական դատարանը 4 ամսով երկարաձգել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վարդանյանն ապօրինի ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից, ըստ ադրբեջանական կողմից մեղադրվելով ահաբեկչության ֆինանսավորման (հոդված 214-1), օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու (հոդված 279.3), ինչպես նաև պետական սահմանը ապօրինի հատելու մեջ (հոդված 318.1)։ Դատարանը նրան կալանավորել էր չորս ամսով։
Նշենք, որ Բաքուն ապօրինի պահում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։