f

Անկախ

«Հրապարակ». Ես երբեւիցե չեմ հանդիպել մի մարդու, որ այդքան տա ու ոչինչ չվերցնի


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր զրուցակիցը Գոհար Գրիգորյանն է, ով Արցախում իրականացրել է հասարակական, սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր եւ, ինչպես ինքն է նշում, այդ ընթացքում բախտ է ունեցել շփվելու Արցախի նախկին պետքարտուղար, բարերար Ռուբեն Վարդանյանի հետ:

«Երբ նա եկավ Արցախ, ես իրեն գիտեի որպես Ռուբեն Վարդանյան, մինչ իր՝ Արցախ գալը կասկածում էինք, թե ինչի պիտի նա ամեն ինչ թողնի ու գա Արցախ, ինչ պիտի անի, ինչ նպատակով է գալիս, մի խոսքով՝ թերահավատ էինք, բայց երբ ճանաչեցի նրան, գիտե՞ք ինչը զարմացրեց՝ նրա նվիրվածությունը, պատրաստակամությունը, մարդ տեսակը: Ընդհանուր ծանոթի միջոցով ծանոթացա նրա հետ: Ցանկացած ժամի եթե դիմեիր իրեն, պատրաստ էր լսելու, քննարկելու եւ օգնելու: Ես աշխատում էի հեռահաղորդակցման ոլորտում, շրջափակման ժամանակ գեներատորների հետ կապված խնդիր ունեցանք, մանավանդ մեր հեռավոր գյուղերում այդ օրերին կապի լուրջ խնդիր կար, ու նրա միջոցով ուր որ է հարցը պիտի լուծվեր, արեւային համակարգեր էր պատվիրել, բայց շրջափակման պատճառով տեղ չհասան»,- ափսոսանքով պատմում է Գոհարը՝ հիշելով․ «Մի անգամ նույնիսկ իրեն ասացի, թե Արցախը փոքր է, ու իր բոլոր ծրագրերի մասին նախապես իմացվում է: Լսել էի, որ զոհվածների ընտանիքներին տուն կառուցելու համար աջակցելու է: Ասաց, որ դա մի փոքր արդար չէ` խտրականություն է, որ միայն զոհվածների ընտանիքներին օգնի: Ասաց՝ ինձ համար նեղ իրավիճակում գտնվողները բոլորը հավասար են: Գուցե կա զոհվածի ընտանիք, որ բնակարան ունի եւ դրա կարիքը չունի, փոխարենը՝ մեկ ուրիշն ունի»:

Երբ հղիների հետ կապված ծրագիր էին իրականացնում, փաթեթներ էին տրամադրում, գործընկերներիցս մեկը եկավ ասաց` իրեն ճանաչո՞ւմ ես, միջնորդի։ Ասացի՝ միակ տեղն է, որ ծանոթությունը դեր չի խաղում, դուք հանգիստ դիմեք` կօգնեն։ Այդպես էլ եղավ: Տղաներից մեկը պատմեց, թե հղի կնոջը՝ շրջափակման մեջ, գրկած, ոտքով ինչպես է հասցրել հիվանդանոց: Ես չեմ մոռանում Ռուբեն Վարդանյանի արձագանքը, դա շոկային էր իր համար, անմիջապես մտածեց՝ գտնել էլեկտրամոբիլներ ու օգտագործել այդ նպատակով: Երբ հղիների համար նախատեսված փաթեթները վերջացել էին՝ սննդամթերք չլինելու պատճառով, գյուղացիներից մեկն ասաց, որ իր մեղվի փեթակները սարերն են, ու վառելիքի խնդիր կա` բարձրանալու համար։ Վարդանյանն ասաց՝ ոտքով, ձիով, էշով կգնանք, ես անձամբ կգնամ, մենակ մեր հղիներին կարողանանք բաժին հասցնել: Պատկերացնո՞ւմ եք՝ էդ հնարավորությունների տեր մարդն էդ պահին ինչի էր պատրաստ: Որ ասում են՝ անգլիացիների, ռուսների բերածն էր Ռուբեն Վարդանյանը, ես իմ տեսածը, ապրածն ու զգացածն եմ ասում, ինքը մեծատառով մարդ էր, ամեն ինչի պատրաստ: Հիշո՞ւմ եք՝ նրա աջակցությամբ ճաշարան էր գործում, որից 600-ից ավելի մարդ էր օրական օգտվում, իսկ ով չէր կարողանում ճաշարան գնալ, տուն էին տանում: Ու գիտե՞ք ինչն էր հետաքրքիր, որ այդ կամավոր երիտասարդների հետ, ովքեր օգնում էին այդ հարցերում, Ռուբեն Վարդանյանն անձամբ դասընթացներ էր անցկացնում, ասում էր՝ կրթությունն ամեն ինչի հիմքն է, մտավոր մեծ արժեքներ էր տալիս ջահելներին: Պատերազմից առաջ մեր գյուղ՝ Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր էր գնացել, այնտեղ Ամենափրկիչ եկեղեցի կա, տեսնելու էր գնացել, ու երբ մարդիկ հավաքվել խոսել էին, թե ինչի կարիք ունեն, դեռ օգոստոս ամսին, ինքը պատվիրել էր փայտի վառարաններ պատրաստել, քանի որ հեռուն էր տեսնում, գիտեր, որ շրջափակումը երկար է տեւելու: Ես երբեւէ չեմ հանդիպել մի մարդու, որ միայն այդքան տա ու ոչինչ չվերցնի, իսկ ինքը մեզ միայն տալիս էր, անգամ իր ընտանիքից հրաժարվեց հանուն Արցախի, տվեց ամեն ինչ»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ պաշտոնաթող լինելուց հետո, այնուամենայնիվ, ինչո՞ւ չհեռացավ, եւ ի՞նչը ստիպեց Ռուբեն Վարդանյանին մնալ՝ շարունակելով ապրել, հասարակական գործունեություն ծավալել Արցախում: «Ինքը խոսքի մարդ էր, եկավ ասաց՝ այս դժվարին պահին եկել եմ իմ հայրենակիցների հետ լինեմ: Ճիշտը խոսենք․ կային ուժեր, որ ժողովրդի մեջ մտցրել էին, թե հեսա կթողնի կգնա, այլ ծրագրեր ունի, բայց շատ անգամ հնարավորություններ ուներ գնալու` չգնաց, մնաց ու․․․․ Գիտե՞ք ինչն է շատ վիրավորական, որ իր արածի դիմաց ոչինչ չենք անում այսօր իր համար, ինքը միշտ ասում էր՝ ապրելու հականիշը մեռնելը չէ, անտարբերությունն է: Հիմա էդ անտարբեր վիճակում ենք, հիմա ոնց Ադրբեջանն է փորձում իրեն ներկայացնել աշխարհին, բոլորս գիտենք, որ դա այդպես չէ, եթե մեզնից յուրաքանչյուրը, ով ճանաչել է իրեն, փորձի մի բան անել, ինչ-որ բան կփոխվի: Մենք սովոր ենք մարդկանց չգնահատել, «գնա մեռի, արի սիրեմ»-ը պիտի հանենք մեր միջից, հայրենիքը մարդկանցից է սկսվում` արժեքավոր մարդկանցից, իսկ Ռուբեն Վարդանյանը մեզ համար իրական արժեք է, որին չենք գնահատում: Ես հիշում եմ՝ երբ վերջին օրերին բոլորը դուրս էին գալիս Արցախից, ինքն էլի իր մասին չէր մտածում, զանգում էր անընդհատ, թե այստեղ-այնտեղ 4-5 հոգի կա, ինչպես օգնենք՝ դուրս գան: Մենք ժամանակին իր կողքը պիտի կանգնեինք, բայց չկանգնեցինք: Թեկուզ այն, որ երբ մեր ղեկավարությունը գնաց ադրբեջանցիների հետ բանակցելու, ոչինչ չարեցին, մինչդեռ գիտենք՝ շատերը, որոնց չէինք էլ պատկերացնում, հանգիստ դուրս եկան Արցախից»:

Գոհար Գրիգորյանի խոսքով՝ այսօր Ադրբեջանում պահվող մեր գերիներին վերադարձնելու համար ոչ մի լուրջ քայլ չի արվում․ «Անտարբեր ենք մենք, անտարբեր է սփյուռքը, ո՞ւր է «Ավրորան»` նույնպես լուռ է, պետք է համագործակցել իրավաբանների, միջազգային կազմակերպությունների հետ: Ի վերջո, պիտի խելքի գանք, «Անխելք մարդու» պատմությունն իզուր չէ․ բախտը կողքով անցնում է, ինքը բախտի ետեւից է գնում: Ես հավատում եմ, որ Ռուբեն Վարդանյանը մի հրաշքով վերադառնալու է, եւ իր հետ կապված անձամբ ես երազանք-ծրագիր ունեմ, որ պիտի իրագործեմ»:

Ռուբեն Վարդանյան հայ գերիներ Ադրբեջան Արցախ Հայաստան Գոհար Գրիգորյան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին