f

Անկախ

«Հրապարակ». ՍԴ-ում Վահե Գրիգորյանին կփոխարինի Արտակ Զեյնալյանը


«Հրապարակ» թերթը գրում է.

«Օգոստոսին լրանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը: Առաջիկայում ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի 3 հոգուց բաղկացած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցանկ, որից, ըստ կոնվենցիայի, պետք է ընտրություն կատարեն, թեպետ սովորաբար «ընտրվում» է այն թեկնածուն, որն ունի պետության «դաբրոն»։

Մեր տեղեկություններով, այդ թեկնածուն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, հենց նրան է Փաշինյանը որոշել գործուղել ՄԻԵԴ՝ թերևս ըստ արժանվույն հատուցելով նրա ծառայությունների դիմաց։ 6 տարով ՍԴ դատավոր ընտրված, դրանից գրեթե մեկ տարին աշխատանքի չգնացած Վահե Գրիգորյանին, թերևս, այլևս չի բավարարում ՍԴ դատավորի բարձր կարգավիճակը: Այս իշխանության ներկայացուցիչները, որպես կանոն, երկար չեն մնում ընտրովի պաշտոններում` նոր բարձունքների են ձգտում, և Գրիգորյանը որոշել է մեկնել Ստրասբուրգ` աշխատելու, մանավանդ` ՄԻԵԴ դատավորները մի քանի անգամ բարձր են ստանում, քան ՍԴ դատավորները։

Մեր տեղեկություններով, երկրորդ, այսպես կոչված, ֆիկտիվ թեկնածուն իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանն է, ով 2016-2020թթ․ գլխավոր դատախազի տեղակալն էր, երրորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել։ Հունվարի 23-ին հայտարարել էին, որ արդեն ձևավորվել է մրցութային հանձնաժողով, ցանկացողները կարող են դիմել։ Այս պաշտոնին կարող է հավակնել 65 տարին չլրացած, վերջին 10 տարում միայն ՀՀ գործունակ քաղաքացին, ով ունի «դատավորի, դատախազի, փաստաբանի կամ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի պաշտոնում աշխատելու, կամ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում առնվազն 10 տարվա փորձառություն, կամ առնվազն 10 տարվա դասավանդման փորձ»։ Կառավարությունից երեկ չասացին, թե քանի թեկնածու է դիմել, առաջարկեցին գրավոր դիմել։ Իսկ ՍԴ-ում Վահե Գրիգորյանին, մեր տեղեկություններով, կփոխարինի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

ՀՀ ՍԴ Վահե Գրիգորյան Արտակ Զեյնալյան ՄԻԵԴ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին