f

Անկախ

Հայոց բանակի դեմ արշավն ու ՊՆ պապանձվելը. Գեղամ Մանուկյան


Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» եւ որեւէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության խպատգամավոր Գեղամ Մանուկյանը եւ հրապարակել իր հարցման պատասխանը ՊՆ-ից:

«Հայոց բանակի դեմ արշավն ու ՊՆ պապանձվելը

Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» եւ որեւէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին։ Կամ չգիտի ինչ ասի, կամ էլ պարզապես չի ցանկանում իրականությունն արձանագրելով հայտարարել, որ Փաշինյանն անպատասխանատու սուտասան է։

Այս մասին բարձրաձայնել էի դեռ նախորդ տարի։ 2023-ի դեկտեմբերի 4-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին գրավոր հարցում էի ուղարկել, որ պարզեմ, թե 2023թ.-ի նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում Փաշինյանի հայտարարությունը, թե «այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից», ինչպես է արտահայտվել ՀՀ Զինված ուժերում։

Պապիկյանին ուղղել էի ընդհանուր վեց հարց։ Դրանց պատասխանելու համար օրենքով նախատեսված 5 օրվա փոխարեն Պապիկյանից պահանջվել էր քսան օր, իսկ արդյունքում ստացել էի 1 նախադասությամբ պատասխան՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ, քան տրվել է ՀՀ վարչապետի կողմից՝ չունի»:

Ուշագրավ է, որ գլխավոր դատախազությունը նույն «5-րդ շարասյան» մասին հարցմանս, թե Փաշինյանի նշած այլ պետությունների շահերին ծառայելու, ասել է թե՝ լրտեսության հոդվածով քանի քրեական գործ է հարուցվել 2021-2023 թվականներին, ավելի հստակ էր պատասխանել՝ ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել։ Ընդամենը ՄԵԿ քրեական գործ....Եվ դեռ պետք է ապացուցվի....

ՊՆ-ի դեպքում համառեցի. կրկին գրավոր հարցում ուղարկեցի՝ հիշեցնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն Պապիկյանը ՊԱՐՏԱՎՈՐ է հարցերիս առանձնաբար պատասխանել, կետ առ կետ։ Էլի նախարարությունը տեւական ժամանակ պապանձվել էր, անցնում էին օրերը, իսկ պատասխան չէին կարողանում գտնել։

Միայն հունվարի կեսին ստացա կրկնակի հարցման պատասխան-ծաղրանկար: Այս անգամ էլ Պապիկյանն իր առաջին պատասխանի բառերը հետ ու առաջ էր արել ու կրկին լեզուն կծել։ Պատասխանել է, թե «Փաշինյանի պատասխանից եւ պարզաբանումներից զատ, ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ եւ մեկնաբանություններ չունի»։

Հունվարի 28-ին Հայոց բանակի մասին դիֆերամբներ կձոնեն պաշտոնյաները, թե բարձրացնում են ԶՈՒ հեղինակությունը։ Իսկ իրականում մեր անվտանգության երաշխավորի դեմ թշնամական հարձակումներն անդադար շարունակվում են։ Եթե սահմանում թշնամին դիպուկահար ու այլ զենքեր է կիրառում, ապա ներսում թշնամական այլ, ավելի ծանր զենք է գործում՝ կեղծիք, զրպարտություն, անպատասխանատու հայտարարություն։ Այդ զենքերը, ցավոք արդեն Փաշինյանի ձեռքում են գործում։

ՊՆ եւ դատախազության հետ ողջ նամակագրությունը կցում եմ»։

Գեղամ Մանուկյան ֆեյսբուքյան գրառում ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին