f

Անկախ

Անդրեասյանական արդարադատության իրական դեմքը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը ֆանտաստիկ արագությամբ (նիստը տևեց 40 րոպե, որից 15 րոպեն ԲԴԽ-ն եղել է խորհրդակցական սենյակում) քննեց Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործը: Վերջիններս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթ) ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռով ճանաչվել էին որպես դատավորներ, որոնց մեղքով արձանագրվել էր ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում: Խախտում թույլ տված դատավորները ո՛չ անձամբ, ոչ էլ ներկայացուցիչների միջոցով չէին մասնակցում նիստին: Իր որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ին:

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ դատավորները չէին ներկայացել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը կամ գոնե ներկայացուցիչների չէին ուղարկել: Չէ՞ որ մեկ տարի առաջ նույնանման գործով դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի, իսկ մոտ վեց ամիս անց՝ նույն դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի և վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի լիազորությունները:

Բանն այն է, որ լիազորությունները դադարեցված դատավորների կարգապահական պատասխանատվության գործերի քննության ժամանակ և դրանից հետո քանիցս բարձրացվել է այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ ՄԻԵԴ վճիռներով «մեղավոր ճանաչված» մի քանի տասնյակ դատավորների մի մասը ենթարկվում է պատասխանատվության, մյուս մասը՝ ոչ: Որպեսզի այս հարցում հետագայում իրեն և իր ընկեր Գրիգոր Մինասյանին չմեղադրեն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ-ում քննվի նաև Ղազարյանին, Բեդևյանին, Մկոյանին և Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, սակայն այն տարբերությամբ, որ վերջիններիս նկատմամբ կիրառվի լիազորությունների դադարեցման հետ չկապված կարգապահական պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում, նկատողություն կամ խիստ նկատողություն: Անդրեասյանի և քաղաքական իշխանությունների համար յուրային դատավորներն էլ ճարահատյալ համաձայնել են ստանալ այդ կարգապահական տույժերը և հանգիստ շարունակել պաշտոնավարել, այդ պատճառով էլ ԲԴԽ նիստին որևէ ներկայություն չապահովեցին: Ասել է թե՝ ամեն ինչ կանխորոշված է:

Իրականում իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանողի համար էլ պարզ է, որ սա Անդրեասյանի և նրա ընկերոջ համար փրկօղակ չի կարող հանդիսանալ, քանի որ տարբերակված մոտեցումը, այսպես թե այնպես, առկա է. նմանաբնույթ խախտման համար ոչ յուրային դատավորները հեռացվեցին, իսկ յուրայինները կշարունակեն պաշտոնավարել: Այսպիսով, զբաղվելով արդարադատության իմիտացիայով՝ Անդրեասյանն իրականում ավելի բացահայտ է դարձնում իր անկարողությունը՝ լինելու անկողմնակալ և անաչառ դատավոր, և իր իսկ հավաստմամբ՝ անցկացնելու դատավորների վեթինգ:

Ուշագրավ է նաև, որ նախօրեի գործով Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնեց, նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև Քրիստինե Մկոյանը: Երկուսն էլ իրենց միջնորդություններում շեշտել էին երկար տարիների իրենց մտերմության փաստը: Հետաքրքիր է, իսկ այդ մտերմությունը նրանց չի՞ խանգարում ԲԴԽ կազմում իրենց լիազորություններն իրականացնելիս, մասնավորապես՝ Մկոյանն ունա՞կ է, արդյոք, Անդրեասյանի դիրքորոշումն անտեսելով՝ որևէ կարգապահական գործով ինքնուրույն դիրքորոշում ձևավորել»:

 

Հայաստան Բարձրագույն դատական խորհուրդ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին