f

Անկախ

Անահիտին անոնսում են մարդիկ, ովքեր նողկում են ամենայն հայկականից. Լիլիթ Գալստյան


Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Անգամ անհարմար է այս աղետալի օրերին անդրադառնալ թեմային՝ թե վերջապե՜՜՜՜՜՜ս 2024-ի սեպտեմբերին Հայաստանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։

Նախ տարակուսելի է և անբնական, որ այն անոնսում են մարդիկ, ովքեր բջիջի մակարդակով նողկում են ամենայն հայկականից ու իրենց չգիտելիքների տիրույթում մեկնաբանում և եղծում են ՀՀ օրհներգը, ՀՀ զինանշանն ու մեր ինքնություն առհասարակ՝ Մատենադարանից մինչև պատնության դասագրքեր։

Մարդիկ և իշխանություններ, ովքեր Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական պատվերով և կամքով փորձում են Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն ու քաղաքակրթական անուրանալի ներկայությունը խոթել 28.900քառկմ-ի մեջ․․․

Մարդիկ, ում համար անգամ Արարատ Սրբազան լեռն է վախի ու կասկածի առարկա․․․

Մարդիկ և իշխանություններ, ովքեր ուրացան հազարամյակների անառիկ Արցախը, մեր Անկախության երթը․․․

Ի դեպ, Բրիտանական թանգարանում The Satala Aphrodite (Սաթալայի Աֆրոդիտեն) անվան տակ պահվող, հաշվառված Աֆրոդիտեի կամ Արտեմիսի պատկերով Անահիտ դիցուհու բրոնզե գլուխը (Bronze head from a cult statue of Anahita in the guise of Aphrodite or Artemis) Տիգրան Մեծի Աշխարհակալության մեջ մտնող պատմական Փոքր Հայկի տարածքներից է։ ներկայիս Black Sea Region (Turkey): Gümüşhane (province):

Բա Թուրքիայից վախեր չունե՞ք․․․․ Տիգրան Մեծ, Փոքր Հայք, ՄԹԱ․․․

Իսկ գուցե էժանագին PR-ով տեղեկատվական աղմո՞ւկ եք ստեղծում, խլացնում օրհասական օրակարգերը, երկրում ծաղկող կոռուպցիան, փլուզվող Հայաստանի ճիչը…

PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք․․․

Սնուպ Դոգի համար էլ էիք ԱՎԵՏԻՍ հնչեցնում․․․

Ամո՛թ է, ամո՛թ․․․․սա պետության մասին չէ․․․

Հայաստան Անահիտ աստվածուհու արձան իշխանություններ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին