f

Անկախ

Կարեն Ասմարյան. «30 տարվա ընթացքում գոնե 2 համապատասխան մարզադահլիճ չի կառուցվել, որ կարողանանք պատշաճ առաջնություններ անցկացնել»


Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան, սովորության համաձայն, ընթացիկ տարվա մրցաշարերի մեկնարկը տվեց Ձյան վոլեյբոլի առաջնությամբ: 
Կանանց պայքարում հաղթող ճանաչվեց «Վանը», տղամարդկանց պայքարում՝ ՖԻՄԱ-2-ը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և նվերներով:
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է մրցաշարը, խոսում ֆեդերացիաների ֆինանսավորման հարցում տեղ գտած խնդիրների մասին՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները կկարողանան շուտափույթ կարգավորել դրանք:  


-Պարոն Ասմարյան,  Ձյան վոլեյբոլի առաջնությանը մասնակցեց կանանց 10 և  տղամարդկանց 8 թիմ: 
-Այս տարի առաջնության մասնակից թիմերի քանակն ավելի քիչ էր, բայց ցուցադրած խաղը՝  որակապես ավելի լավը: Ունենք նոր թիմեր՝ երիտասարդ շատ լավ խաղացողներով համալրված, ինչը հատկապես նկատելի էր 15-16 տարեկան աղջիկների շրջանում: Տղաներն իրենց հիմնական թիմերով հանդես եկան,  կարողացան բարձր տեղեր զբաղեցնել  այն մարզիկներն ու թիմերը, որ տոն էին տալիս առաջնությանը:


-Ունե՞նք թիմեր, մարզիկներ, որոնք աչքի ընկան դիտարժան, որակյալ խաղով:
-Կառանձնացնեմ տղաների՝ ՖԻՄԱ-1 և ՖԻՄԱ-2 թիմերը: Առաջին փուլում 2 թիմերը հանդիպեցին, հաղթեց ՖԻՄԱ-1-ը: Դուրս գալով եզրափակիչ փուլ՝ ՖԻՄԱ-2-ը կարողացավ հաղթել՝ գեղեցիկ խաղ ցուցադրելով հատկապես պաշտպանությունում: Շատ լավ ստացվեց սպորտի վարպետ Ռազմիկ Հակոբյանի խաղը. նա կարողացավ ամբողջ թիմի ծանրաբեռնվածությունը տանել առաջ և հաղթել: 
Աղջիկներիպայքարում կային թիմեր, որոնցից սպասում էինք հետաքրքիր խաղ՝ «Ավանը», «Գեղաշենը», «Վանը»: Անցած տարի  «Վանը» գրավել էր 3-րդ տեղ: Այս տարի աճը զգացվեց, նրանք չեմպիոն դարձան. Տոնոյան Միլենա, Տոնոյան Ելիզավետա, Կարապետյան Ամալյա, Մաթևոսյան Օֆելյա: Տոնոյան Միլենան 16 տարեկան է, Ելիզավետան և Ամալյան դեռ նոր են 15-ը բոլորելու, շատ լավ, հետաքրքիր խաղ են ցուցադրում,  մարտունակ են, ինչը  հուսադրող է:


-Անակնկալ արդյունքներ գրանցվեցի՞ն:
-Ավելի փորձառուներ կային, բայց երիտասարդները հաջողություն գրանցեցին: Աղջիկների պայքարում սպասում էինք, որ Գեղաշենի թիմը մրցանակային տեղ պետք է զբաղեցներ, բայց 1-ին օրը ծանր ստացվեց պայքարը:
Առաջնությունն ինքն իրենով շատ հետաքրքիր ստացվեց. մարզիկները տրամադրված էին, եղանակային պայմաններն էլ շատ լավը:


-Տարվա կտրվածքով հաստատված է մրցաշարերի անցկացման ժամանակացույցը, սակայն կան որոշակի խնդիրներ ֆեդերացիաների ֆինանսավորման հետ կապված. առաջիկայում ի՞նչ է սպասվում:
-Այս շաբաթ արդեն անցկացնելու ենք ձյան վոլեյբոլի պատանեկան առաջնությունը, և շատ լավ կլիներ, որ մեր թիմը մեկներ  մասնակցելու 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որն այս տարի կայանալու է Վրաստանում, մեզ համար հասանելի է, բայց կառավարությունը բյուջեն ավելի պակասացրել է,  փաստաթղթերի նոր հանձնման ձևեր են պահանջվում: Ֆեդերացիաներն այս առումով որոշակի խնդիրների են բախվում: Սպորտը բաց ենք թողնում թղթաբանության պատճառով, և բյուջեն է շատ քիչ: Զրուցել եմ պատասխանատուների հետ՝ ներկայացնելով, որ այս բյուջեով հնարավոր չէ ոչինչ զարգացնել. դա միայն վոլեյբոլին չի վերաբերում: Այս առաջնությունն անցկացրինք սեփական միջոցներով, քանի որ մինչև այսօր դեռ գումար չենք ստացել, սա ուղղակիորեն անդրադառնում է մեր աշխատանքի վրա: 
2 պատանեկան առաջնություն հանել ենք, քանի որ գումարը չի բավականացնում, չգիտենք՝ ինչպես աշխատել: 
2025 թվականին պետք է անցկացնենք  Եվրոպայի առաջնություն, մինչև այսօր չենք կարողանում ցանց կապելու հարց լուծել, մարզահամերգային համալիրի տնօրինության հետ համաձայնության գալ, այն դեպքում, երբ բազմաթիվ երկրներ սպասում են, որ մեզանից այդ մրցաշարը վերցնեն: Մենք ստացել ենք անցկացման հնարավորություն, չգիտենք, թե ու՞մ դիմել,  ինչի պատճառով էլ չենք կարողանում պատշաճ նախապատրաստվել:  30 տարվա ընթացքում գոնե  2 համապատասխան մարզադահլիճ չի կառուցել, որ կարողանանք պատշաճ առաջնություններ անցկացնել, ինչի պատճառով մեր կատարած աշխատանքը կարծես չի երևում և չի գնահատվում:


 

Հայաստան Սպորտ վոլեյբոլ ձյան վրա վոլեբոլ Կարեն Ասմարյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին