f

Անկախ

Մարդու իրավունքները Հայաստանում՝ 2023 թվականին. զեկույց


Նախաբան 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները և աղետի մասշտաբները դժվար է մեկնաբանել։ Շուրջ ինը ամիս շրջափակման մեջ պահելով Արցախը, պարբերաբար բնակչությանը զրկելով սննդից, էլեկտրաէներգիայից, գազից, դեղորայքից և այլ առաջին անհրաժեշտության միջոցներից, ենթարկելով նվաստացումների և ահաբեկումների՝ Ադրբեջանը, միջազգային «մտահոգությունների» և «խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու» կոչերի ներքո հասավ իր վերջնական նպատակներին։ Ողջ փաստագրված պատմության ընթացքում հայերով բնակեցված, վերջիններիս մշակույթի և ինքնության կարևորագույն օջախներից մեկը՝ Արցախը, ամբողջությամբ հայաթափվեց բացահայտ և ագրեսիվ պատերազմի միջոցով։ Այս ամենի մեջ առավել աբսուրդային դերը թերևս բաժին ընկավ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո արցախահայերի ինքնորոշման իրավունքի երաշխավորի և աջակցողի դերը ստանձնած Հայաստանի Հանրապետությանը, որի ղեկավարությունը, «ձեռքերը լվանալով», լրացրեց լուռ և մտահոգ դիտորդների շարքերը։ Քսանմեկերորդ դարի առաջին քառորդը մոտենում է ավարտին և մենք ականատես ենք լինում, թե ինչպես է բնական հարուստ պաշարներով պետության կողմից մարդկության դեմ ուղղված և մանրամասն պլանավորված հանցագործությունը՝ տեղաբնակների նկատմամբ ագրեսիվ պատերազմը և զանգվածային վտարումը, լիովին ընդունվում իրեն քաղաքակիրթ համարող աշխարհի կողմից։ Բնականաբար, 2023 թվականին Հայաստանի ներպետական բոլոր զարգացումները պտտվեցին այս աղետի և դրա հետևանքների շուրջ։ Միևնույն ժամանակ իշխանությունները շարունակեցին ամրապնդել քաղաքական հետապնդումների, ոստիկանական բռնությունների և անպատժելիության մշակույթը, ինչպես նաև դատական համակարգի յուրացումը և սեփական իշխանության կենտրոնացումը որպես «բարեփոխում» ներկայացնելու գործելաոճը։ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատական համակարգից իշխանություններին ոչ ցանկալի դատավորների հեռացման, իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների, փաստաբանների նկատմամբ բռնությունների, քաղաքական հետապնդումների, ինչպես նաև պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների մասնակցությամբ միջադեպերի վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել էր արտահերթ զեկույց, որը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։ Սույն զեկույցում ամփոփված են 2023 թվականի հետագա զարգացումները, ինչպես նաև տարվա իրադարձություններն ամփոփող ընդհանուր դիտարկումները։

Մարդու իրավունքները Հայաստանում՝ 2023 թվականի զեկույցn ամբողջությամբ՝այստեղ

Մարդու իրավունքներ Հայաստան Զեկույց 2023 թվական խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին