f

Անկախ

Հարցս պոզով, պոչով մի կենդանու մասին է․ Խամոյանը հետաքրքրվեց ՔՊ-ին հանգանակած գումարներից


 «Հարցս պոզով, պոչով մի կենդանու մասին է, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շարունակելով․

«Դուք 2018թ․-ից առ այսօր ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում եք, որ երկրում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Բայց 2018թ․-ից բազմաթիվ են դեպքերը, երբ շատ պաշտոնյաներ այս կամ այն կոռուպցիոն գործի կիզակետում են հայտնվել, կալանավորվել են և այլն։ Մի այդպիսի հրապարակում եղավ նաև նախորդ շաբաթ։ Այսպես ասած՝ ԱԱԾ-ի և ՔԿ-ի համատեղ օպերացիայի արդյունքում՝ էկոնոմիկայի փոխնախարար ձերբակալվեց, ևս երեք պաշտոնյա ձերբակալվեցին, բայց խոսքս այս դեպքի մասին չէ, այլ մի հրապարակման , որը համատարած այդ աղմուկի մեջ լռեցվեց։ Խոսքը՝  հետաքննող լրագրողների իրականացրած հետաքննության մասին է, որով գնացել էին ՔՊ-ի քարոզարշավի համար հանգանակված գումարների հետևից։ Այցելել էին ձեր կուսակցության 2,5 ական մլն նվիրաբերած ընտանիքներին և պարզել էին, որ նրանցից շատերը անգամ տեղյակ չեն եղել , որ ձեր կուսակցության քարոզարշավի համար իրականացված դրամահավաքին գումարներ են նվիրաբերել, խոսքը շուրջ 140 անձի մասին է, որոնք 2,5 -ական մլն են նվիրաբերել։ Ընդհանուր գումարը կազմում է մոտ 350 մլն դրամ, գրեթե այնքան, որքան հայտնաբերել են ԱԱԾ-ն՝ ՔԿ-ի հետ համատեղ իրականացրած օպերացիայի արդյունքում։ Հիմա դուք ՔՊ կուսակցության վարչության նախագահն եք, եթե ֆինանսական թափանցիկությունը չեք կարողանում ապահովել՝ լինելով կուսակցության վարչության նախագահ, ի՞նչ վստահություն պետք է ունենանք , որ նույնը կարողանում եք իրականացնել վարչապետի պաշտոնում, արդյո՞ք սա համակարգային կոռուպցիա չէ»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ընդհանրապես, այդ թվում՝ ձեր բարձրացրած հարցերի պատճառով է, որ մենք ասում ենք ՝ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա։ Մի պաշտոնյան և մեկ անձը ամեն ինչ չի , որ կարող է թափանցիկություն ապահովել , դրա համար կան ինստիտուտներ՝ իրավապահ համակարգ, դատախազություն, վերահսկող մարմիններ, իհարկե նաև կուսակցության ղեկավարն է նաև այդ հարցի պատասխանատուն։ Ինքն էլ տեսել եմ այդ հրապարակումը, կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակներն ու իրադրությունները, մտադիր ենք նաև պարզաբանել, հասկանալ, թե ինչը ինչի համար է տեղի ունեցել»։

 

Ագնեսա Խամոյան Նիկոլ Փաշինյան ՔՊ Կոռուպցիա

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին