f

Անկախ

Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս՝ իրենք պատրաստ են չունենալ հայկականություն, միայն թե բավարարեն թշնամու պահանջները. Մետաքսե Հակոբյան


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները հանդիպում են ընդհանուր ձևաչափով, առանձին, քաղաքացիների, հայաստանյան գործընկերների հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ սա աշխատանքային գործընթաց է, որն ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում։

«Փորձում ենք գտնել այն բոլոր հնարավորություննները, որոնց միջոցով մեր ձայնը լսելի կդարձնենք։ Փորձել ենք տարբեր տարբերակներ, ստացվել է մեր ձայնը լսելի դարձնել, բայց հիմնականում կարգավորումների փուլում է, ինձ թվում է, որ ստացվելու է»,- ասաց Մ.Հակոբյանը։

Ինչ վերաբերում է նախօրեին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին, մասնավորապես փաստին, որ թշնամի երկրի նախագահն ընտրություն կատարեց հենց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Մ. Հակոբյանն ասաց. «Հանցագործը  միշտ վերադառնում է հանցագործության վայր, սա մարտահրավեր էր աշխարհին։ 21-րդ դարում ցեղասպանության վտանգի ներքո էթնիկ զտում և բռնի տեղահանում կատարելուց հետո աշխարհի աչքի առաջ բռնապետը գնացել և  ընտրությունն իրականացրել է  հենց այն երկրում, քաղաքում, որտեղից բռնի, զենքի սպառնալիքի ու զոհերի հետևանքով մարդկանց տեղահանել են։ Սա մարտահարվեր էր աշխարհին, աշխարհը մտածելու բան ունի, անելիքներ շատ ունի, քանի որ այս պրոցեսն այևս հնարավոր չի լինելու կանգնեցնել»։

Ըստ նրա, նաև վախեր կան այս քայլի մեջ պարփակված. «Ադրբեջանը շատ լավ հասկանում է՝ միգուցե փաստի ուժով տեղի է ունեցել այն, ինչ իրենք երազում էին, բայց իրավունքի ուժով կայացած չէ այն ամենը, ինչը որ հիմա իրենք ուղղակի ցուցադրում են»։

Այս բոլոր մարտահրավերներին, Մետաքսե Հակոբյանի խոսքով, Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա։

«Չկա արձագանք, բացի համաձայնությունը։ Հայաստանի իշխանությունները ստորակետի  ճշտմությամբ համաձայն են, Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են չունենալ  հայկականություն, միայն թե բավարարել թշնամու պահանջները»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մետաքսյա Հակոբյան Արցախ Ադրբեջան Հայաստան Տեսանյութ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին