Հայաստանի հրաձգության հավաքականը Լեհաստանում կմասնակցի ուսումնամարզական հավաքի: Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը թիմ է ընդգրկել Հրաչ Բաբայանին, Էլմիրա Կարապետյանին, Բենիկ Խլղաթյանին, Գևորգ Մելքոնյանին, Նարե Գաբրիելյանին, Էդիտա Մանուչարյանին, Գոռ Մանուչարյանին, Նորայր Առաքելյանին և Գրիգոր Պողոսյանին:
Մարզումները կավարտվեն փետրվարի 24 –ին, որից հետո Վրոցլավ քաղաքում մեր նշանառուները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Մրցաշարի նշանակությունը չափազանց մեծ է, որովհետև խաղարկվող մրցանակներից բացի, մասնակիցները կպայքարեն օլիմպիական խաղերի արտոնագրերի համար: