f

Անկախ

Պետրակով․ Մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է


Ֆուտբոլի Հայատասնի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։

«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։

Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք․ շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է խաղացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։

Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ հավաքականներ չկան ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում։ Ըստ իս, մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»,- ասել է Պետրակովը:

A լիգա

 

A1․ Խորվաթիա, Պորտուգալիա, Լեհաստան, Շոտլանդիա։

A2․ Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Իսրայել։

A3․ Նիդերլանդներ, Հունգարիա, Գերմանիա, Բոսնիա-Հերցեգովինա։

A4․ Իսպանիա, Դանիա, Շվեյցարիա, Սերբիա։

B լիգա

B1․ Չեխիա, Ուկրաինա, Ալբանիա, Վրաստան։

B2․ Անգլիա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Հունաստան։

B3․ Ավստրիա, Նորվեգիա, Սլովենիա, Ղազախստան։

B4․ Ուելս, Իսլանդիա, Չեռնոգորիա, Թուրքիա։

լիգա

C1 Շվեդիա, Ադրբեջան, Սլովակիա, Էստոնիա։

C2 Ռումինիա, Կոսովո, Կիպրոս, Լիտվա/ Ջիբրարլթար

C3 Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Հյուսիսային Իռլանդիա, Բելառուս։

C4 Հայաստան, Ֆարերյան կղզիներ, Հյուսիսային Մակեդոնիա, Լատվիա։

D լիգա

D1․ Լիտվա / Ջիբրալթար, Սան Մարինո, Լիխտենշտեյն։

D2․ Մոլդովա, Մալթա, Անդորրա։

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբեր-նոյեմբերին։

ֆուտբոլ Հայաստան Սպորտ Ալեքսանդր Պետրակով Հայաստանի հավաքական

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին