f

Անկախ

Երկրում տեղի ունեցող անկումային գործընթացները պետք է կանգնեցվեն և դրանում իր ծանրակշիռ դերը պետք է ունենա Հայոց Եկեղեցին․ Աբրահամյան


Օրեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, բավականին հետաքրքիր և ստեղծված իրավիճակին համահունչ նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը համատարած արժեհամակարգային անկման պայմաններում կարևոր քննարկումների դաշտ է բացում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արմենն առաջարկում է 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթաց սկսել:

Առաջարկի հիմնավորումները բազմաթիվ են` հանուն հայրենիքի ազատագրման ու պաշտպանության նահատակվելու վեհ գաղափարի ամրագրումից մինչև Հայաստանի ու Արցախի համար պայքարի կարևորության հաստատում:

Փաշինյանական թշնամական թեզերն այն մասին, թե մեր մարտիկները «հանուն ոչնչի են զոհվել», ոչ միայն քարոզչական մակարդակում պետք է հերքել ու ոչնչացնել, այլ մեր նահատակների անձնազոհությունը պետք է արժեվորել և բարձրացնել լրիվ այլ հարթություն:

Սա ենթադրում է ոչ միայն հասարակական, քաղաքական մակարդակում քննարկումների ծավալում, այլ վերջնարդյունքում` բոլոր փաստարկներով/հակափաստարկներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացում:

Երկրում տեղի ունեցող` բոլոր ուղղություններով, զանգվածային անկումային գործընթացները, որոնք վառ արտահայտված են հատկապես ազգայինի ու հայ ինքնության դեմ ծանր հարվածներով, պետք է կանգնեցվեն և դրանում, անկասկած, իր ծանրակշիռ դերը պետք է ունենա Հայոց Եկեղեցին»,- գրել է նա:

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում Հայ Առաքելական եկեղեցի Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին