f

Անկախ

Երկիրը աղետի ճարակ. Փաշինյանը մեղավոր է՝ պետք է հեռացվի


Ո՞վ էր, չեմ հիշում, հայ բանստեղծներից մեկն էր, ասել էր ես Քրիստոսն եմ, տեսեք հես ա ջրի վրայից քայլելու եմ, ու ոտը դրել էր Պապլավոկի լճի վրա որ քայլի, ընկել էր ջրի մեջ, թրջված դուրս էր եկել ասել էր՝ ջուրը կեղծ է։

Նիկոլ Փաշինյանը՝ ժողովուրդ ժողովուրդ, պաչում եմ, սիրում եմ, իշխանությունը առավ, համաճարակի դեմն չի կարողանում առնել, երկիրը ծփում է վարակի մեջ, մեղադրում է՝ ժողովրդին, այսինքն ինքը ճիշտն է, ժողովուրդը կեղծ է, հեքիաթներ է պատմում թե ինքը էն գլխիից ասել է որ հայերը հերթ կանգնել չգիտեն, կինն էլ Աննա Հակոբյանն էլ դամ է քաշում, թե՝ «մեր հանրության շրջանում թերահավատությունը, որ կորոնավիրուս կա եւ վտանգավոր է, մեր ազգային առանձնահատկություններից է, ազգային հոգեբանություն», մնում է մարդ ու կին ադրբեջանական դասագրքերից ցիտատներ անեն։

Իսկ եթե պնդեն, ապացուցեն, որ ինքն է կեղծ՝ կեղծ ղեկավար, որ ոչ խելք ունի ոչ դարդ երկիր ղեկավարելու համար, որ ինքն է մեղավոր համաճարակի ու զոհերի համար, կասի եթե կեղծ եմ, ուրեմն, ջուրը մի բան չի, քանի որ նույն ջրից եմ դուրս եկել. Փաշինյանը ասում է.«Եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև իրենք են այս Կառավարությանը բերել»։

Ժողովուրդը Նիքսոնին ընտրել էր, բայց հանեցին, ընդ որում Նիքսոնը մեծ վաստակ ուներ և տնտեսության և խաղաղության մեջ, բայց վաստակը չփրկեց նրան, ինչո՞ւ հանեցին, մանավանդ նրա պատճառով մարդ չէր մեռել, բայց մեկ է, հանեցին՝ հակառակորդ կուսակցությանը գաղտնալսել էր։

Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասը ընդամենը մեկ տարի պաշտոնավարեց, հանեցին։ Ժողովուրդն էր ընտրել, բայց չասեցին ժողովրդը մեղավոր է որ ընտրել է դե թող գնա քաշվի։ Նրա պատճառով էլ մարդ չէր մեռել, բայց որոշեցին որ սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Իսկ Փաշինյանի պատճառով ամեն օր կորոնավիրուսից 10֊ից ավել մարդ է մահանում, երկու օր առաջ՝ 20 հոգի, երեկ 15 հոգի, իսկ Փաշինյանը՝ եթե մեղավորեմ, որեմն, ժողովուրդն էլ է մեղավոր, այսինքն՝ հաշտվեք էն մտքի հետ որ մեռնելու եք, քանի որ դուք եք մեզ ընտրել։

Ինչպես Հրանտ Բագրատյանն էր ասում Նիկոլ Փաշինյանի պաշտճառով հայ ժողովուրդը պիտի վերանա՞։

Ապուշության հրավառություն համաճարակի ժամանակ՝ ապուշություն ապուշության հետևից, էն պահին երբ խիստ միջոցառումներ պիտի մտցնեին և սոցիալական տեսահոլովակներով ու պաստառներով պիտի հեղեղեին երկիրը, որ մարդիկ իրար երկու մետրից չմոտենան, Փաշինյանն ասում էր կորոնավիրուսը ում շունն ա ու մարդկանց իրար գլխի էր հավաքում, ապա որ համաճարակը տարածվեց, ու ստիպված պիտի հիմնարկներրը փակեին, ժլատ֊ժլատ կես քայլեր էր անում, ձեռը դողալով փող բաժանում, հետո հետ ուզում թե քեզ շատ եմ տվել, հարևանիդ տուր կեսը,վայ քո հաշվի վրա փող կա, ու իր քծիպության պատճառով, որ էլ փող չբաժանի, հիմնարկները բացել տվեց ու համաճարակը սկսեց լափել երկիրը։ Բայց էլի պետքը չէր, Ստեփանակերտում քեֆ էր անում, գալիս սկսում էր մեղադրել գոյատևման համար կռիվ տվող մարդկանց, որ բանկի դիմաց քիփ են հերթ կանգնել, ինքը ընտանիքով վարակվեց, փոխանակ փակվի, նախարարներին հետևը գցած բրիֆինգ է տալիս, հետո էլ ֆբ֊ում ավտոբուսով աշխատանքի մեկնող թշվառ մարդկանց նկարներ դնում՝ թե տեսեք, այ սենց արիք աղետ բերիք գլխներիս։

Կարծում եմ հիմա 5 բան է պետք անել՝ խիստ կարանտին, թույլ չտալ որ մարդիկ տնից դուրս գան, ու ժողովրդին շռայլորեն փող բաժանել, ոչ թե ոսկու կշեռքով, ոչ թե պինցետով, հոգապահուստները քրքրելով, թե դու փող ունես, քեզ չի հասնում, այլ ուղղակի բաժանել, փող չկա՞, մեծ պարտքեր անել բաժանել։ Ի վերջո, համաճարակի տարածման յուրահատկություններից ելնելով այլ լուծումներ գտնել, օրինակ գումարներ ներդնելով ձև գտնել, որ համատարած թղթադրամով ու մետաղադրամով առևտուրը նվազի իսկ որտեղ էլ անում են, դրամների ախտահանման կարգեր մշակել։ Հայաստանը այն երկրներից է ուր թղթադրամով ամենաշատն է առևտուրը, իսկ թղթադրամը վիրուսի տարծման գլխավոր պատճառներից է։ Բազմաթիվ բարեխիղճ, զգույշ անձինք, վարակվում են, չհասկանալով որտեղից կպավ, ենթադրվում է որ փողից է անցնում։ Ապա շատ֊շատ տեստ անել, օրական 5 հազար տեստ, որ բացահայտվեն վարակակիրները, և էլ չվարակեն այլոց։ Ապա նաև արտասահմանից բուժտեխնիկա և բուժաշխատող կամավորներ հրավիրել որ և տեստ անելու կետեր բացեն և վարակվածներին փրկեն։

Եվ հինգերորդը՝ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին, նա որ անկարող է համաճարակ կանխարգելել, ուր մնաց թե իր սարքած զուլումը կարողանա վերացնել, նա մանր է մեծ գործերի համար, նա այդ մասշտաբի, այդ ռազմախի անձ չի, նրա ռազմախը թիթեռնիկի թևերի բացվածքն է՝ կյանքի վտանգները չափում է այդ պահին բացված օրով։

Ուրեմն, 5֊րդ կետը անհրաժեշտ է առաջ բերել, դարձնել 1-ին՝ Փաշինյանին հանել։

Բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել, եթե գիտակցում են թե ինչ աղետի մեջ է Հայաստանը, խորհդարանական Բարգավաճ, Լուսավոր Հայաստանից սկսած արտախորհդարանական կուսակցություններով վերջացրած։ Նրանք ովքեր պարտաստ են միավորվել վարչապետին հեռացնելու ու նոր կառավարություն ստեղծելու օրակարգով, ուրեմն, իրոք գիտակցում են վտանգը։

Իսկ եթե ժողովրդի ընտրությունը սրբություն է, ապա հանուն ժողովրդի անվտանգության այդ սրբության հետ մի փոքր փոխզիջում թող անեն. Փաշինյանին ամառանոցի մեջ փակել, ձեռից առնել բոլոր կապի միջոցները, տեղը մի ուրիշը նստի՝ ասենք պաշտպանության նախարարը կամ գլխավոր շտաբի պետը, կամ նա ով կվերցնի իր վրա աղետը ու նրա հետևանքները վերացնելու պատասխանատվություն, և երբ կարգի բերի վիճակը, կարող են դուռը բացել, որ Փաշինյանը դուրս գա ու իր խեղկատակությունները շարունակի։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան նոր կորոնավիրուս Կարծիք

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին