f

Անկախ

Հայ մարդու էության, արժեքային համակարգի ջախջախումը, տեսակի վերացումը շարունակվում է․ Լիլիթ Գալստյան


ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը փաստաթղթեր է հրապարակել, որոնց կից գրել  է․

ՆՐԱՆՑԸ ՓԱՌՔՆ Է, ՁԵՐՆ՝ ՈՒՐԱՑՈՒՄՆ ՈՒ ՄԵՂՔԸ

Հայ մարդու էության, արժեքային համակարգի ջախջախումը, տեսակի վերացումը շարունակվում է։ Նիկոլն ու նրա կամակատարները ինկվիզիայի են ենթակում այն ամենը, ինչ սնում է մեր արժանապատվությունն ու վերընձյուղվելու, նորից արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն է ներշնչում։

Պարտվածներն ատում են իրական հերոսներին, նրանց աչքերի մեջ նայելու համարձակություն չունեն, անգամ եթե նրանք բռնել են հավերժի ճամփան։

Պարտվածները նրանց աչքերում իրենց՝ ուրացողներին ուղղված նզովք ու պատմության անանց խարանն են տեսնում։

Սրանք սարսափում են սեփական արյամբ ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀՈՂ պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերվելու անմնացորդ ու ջինջ նվիրումից, որովհետև նրանցը հավերժականն է, նրանցը սրբացման ճանապարն է։

Ձերը՝ մեղքն ու սուտը, թշնամուն ծառայելը․․․

Ահա երկու գրություն, որով Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին «պատերի հարդարման նոր մոտեցումների» շրջանակներում՝ հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»։

Ի՜նչ նողկալի եք դուք, ի՜նչ ոչնչատեսիլ ու անբարո․․․ մեր հերոսներին անարժան, տեսնե՞ս ձեր երակներում ի՜նչ արյուն է հոսում։

Գալու է ՄԱՔՐՎԵԼՈՒ ժամանակը, ԶՏՈՒՄԻ ժամանակը․․․․

Ձեր այս վարքով մոտեցնում եք ՎՐԵԺԻ ժամանակը։

Լիլիթ Գալստյան ֆեյսբուքյան գրառում Հայաստան կրթական համակարգ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին