Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը (55 կգ) բրոնզե մեդալով նշեց նորամուտ ազգային հավաքականում:
Երիտասարդ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովի հետ եւ ժամանակից շուտ գերվստահ հաղթանակ տարավ 8:0 հաշվով:
Խաչատրյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ մրցել էր Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ եւ գերլարված պայքարում 13:5 հաշվով տպավորիչ հաղթանակի հասել: Կիսաեզրափակիչում մրցել էր Մոլդովայի ներկայացուցիչ Արտյոմ Դիլյանուի հետ եւ համառ պայքարում 2:2 հաշվով զիջել էր մրցակցին: