f

Անկախ

Եվրոպայի նորընծա չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյան․ Երկար էի պատրաստվել այս հաղթանակին


Հաղթանակս նվիրում եմ բոլոր այն մարդկանց, որոնք միշտ կողքիս են, հավատացել են ինձ, վստահ են ուժերիս վրա: Կուզեմ, որ բոլորն ապրեն չեմպիոն դառնալու զգացողությունները, ուրախանան ինձ պես, ես էլ բոլորի հետ կուրախանամ նրանց համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը:

Փետրվարի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կարգում 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 196 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունում գրանցեց 81 կգ արդյունք, հրում վարժությունում՝ 115 կգ: Սա Ալեքսանդրայի առաջին մեծ նվաճումն է մեծահասակների կազմում:

Ալեքսանդրա, շնորհավորում եմ տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Սպասո՞ւմ էիր չեմպիոնության:

Շնորհակալ եմ շատ: Անկեղծ կլինեմ, ինձ համար սպասված էր հաղթանակս: Երկար էի սպասել այսօրվան, երկար էի պատրաստվել այս հաղթանակին: Ե՛վ սպասված էր, ե՛ւ անակնկալ կիլոգրամների առումով: Պոկում վարժության 81 կգ միշտ արել եմ, բայց 115 կգ-ի չէի մոտեցել, ինձ համար ականկնալ էր, որ մոտեցա եւ կարողացա պոկել: Այսինքն, երբ իմ քաշը 59 կգ էր, այդ ժամանակ մարզումներին բարձրացրել էի 115 կգ, բայց երբ արդեն անձնական քաշս 55 կգ էր, չէի մոտեցել այս քաշին: Ինձ համար անձնական ռեկորդ է:

Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնություն 80 + 99 կգ էի բարձրացրել: Այս մեկ տարվա մեջ 17 կգ ավելացրել եմ երկամարտում:

Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ էիր մասնակցում մեծահասակների կազմում: Այս առաջնությունում ինչպե՞ս էիր քեզ զգում մեծահասակների պայքարում:

Երեւանի առաջնությունում շատ լարված էի: Այստեղ՝ Բուլղարիայում էլ էի լարված, բայց ոչ այդքան, քանի որ սեպտեմբերին մեծահասակների հետ մասնակցել էի նաեւ աշխարհի առաջնությանը: Արդեն գիտեի ովքեր են մրցակիցներս, ինչքան են կարողանում պոկել եւ հրել: Մի քիչ հանգիստ էի:

Իմ այս հաղթանակում մեծ դեր ունեցան մարզիչները՝ իմ անձնական մարզիչը, հավաքականի մարզիչներ Արտաշես Ներսիսյանը եւ Տարոն Թովմասյանը: Իմ անձնական մարզիչը կանանց հավաքականի նախկին անդամ Քրիստինե Պետրոսյանն է: Նա ինձ շատ է ասել, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ: Այդպես հոգեբանորեն տրամադրված եկել էի առաջնության:

Ոսկե մեդալ նվաճելու նպատակով էի եկել: Մարզումներին զգում էի, որ հզոր եմ:  Մրցահարթակում պոկում վարժությունից հետո ոսկե մեդալից հույսս կտրեցի, քանի որ փոքր բրոնզե մեդալի արժանացա: Հույսս կտրեցի, բայց ինքս ինձ որոշեցի, որ կարող եմ կռիվ տալ եթե ոչ չեմպիոն, թեկուզ մեդալակիր դառնամ: Հրում վարժությունը երբ սկսեց, հավաքականի մարզիչներն ինձ օգնեցին հավատալ իմ ուժերին եւ չհանձնվել: Այդ պահից սկսեցի կռիվ տալ ծանրաձողի հետ: Մարզիչներն ինձ հոգեբանորեն շատ օգնեցին: Պայքարելու ուժը եկավ անկախ ինձանից:

Ո՞ր մոտեցումից հասկացար, որ չեմպիոնությունը մոտ է:

Հրում վարժության երկրորդ մոտեցումից հետո, երբ հրեցի 111 կգ, հասկացա, որ ինձ չեմպիոնությունից բաժանում է մեկ մոտեցում: Երկրորդ մոտեցումից հետո ինձ մոտ այնպիսի վիճար էր, ասես՝ ավարտեցի պայքարս: Թեւաթափ եղա: Տպավորություն էր, թե վերջ, այսքանով ավարտում եմ: Այդպիսի զգացողություն ունեի, քանի որ մտածում էի՝ իտալուհին չի բարձրացնի 111 կգ-ը: Երբ տեսա նա բարձրացրեց, ինձ, ուժերս հավաքեցի եւ գնացի երրորդ մոտեցման՝ 115 կգ-ի: Ինչ ունեի, դրեցի այդ մոտեցման մեջ: Մրցահարթակից իջա եւ սպառվեցի, ոտքերս դողում էին:

Ի՞նչ զգացողություններ ունեցար այդ պահին, երբ հասկացար՝ Եվրոպայի չեմպիոն ես:

Անհավանական էր, ես մեծահասակների Եվրոպայի չեմպիոն եմ դարձել: Մինչեւ հիմա չեմ հավատում, ինձ թվում է՝ հաղթել եմ իմ տարիքայինների մեջ: Մեծերում հաղթանակս անսպասելի չէր, բայց անհավատալի էր:  Վերջին մոտեցումով չեմպիոն դառնալու հնարավորությունն ինձ շատ ոգեւորեց: Այդ ոգեւորվածությունն ինձ անհավանական ուժ տվեց եւ, ես կարողացա հրել 115 կգ: Անձնական մարզիչս՝ ընկեր Քրիստինեն, Եվրոպայի չեմպիոն հռչակվելիս կողքիս չէր: Նա ինձ հետ եկել էր երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այստեղ մեզ հետ աշխատում էին ընկեր Արտաշեսն ու ընկեր Տարոնը: Այդ օրը ընկեր Քրիտսինեի ծննդյան օրն էր: Այդ առիթը նաեւ ինձ օգնեց, որ ես անպայման հաղթեմ ու իմ այդ հաղթանակը նրան նվիրեմ: Չեմպիոն դառնալուց հետո նրա հետ խոսեցի, ասաց՝ «Տես, դու ինձ միշտ հավատա: Երբ ես ասում եմ՝ դու կարող ես, ուրեմն դու կարող ես»: Ինքն էլ էր շատ ուրախացել, երեւի ինձանից շատ: Երեւի ինքն էլ չէր հավատում, բայց գիտեր, որ կարող եմ:

Հաղթանակի գաղտնիքը ո՞րն է քեզ համար:

Եթե դու հոգեբանորեն պատրաստ ես հաղթել, ուրեմն կհաղթես: Ֆիզիկական ուժը առաջնային է մարզումների ժամանակ: Մրցահարթակում հաղթելուն օգնում է պայքարին հոգեբանորեն պատրաստ լինելը: Գուցե շատ լավ պատրաստված լինես, բայց կողքից տեսնես մրցակիցներիդ եւ ճնշվես: Հոգեբանորեն տրամադրվելը ճնշում է նաեւ մրցակիցներիդ:

Ի՞նչ ապրումներ ունեցար պարգեւատրման ժամանակ, երբ քո պատվին հնչեց Հայաստանի հիմնը:

Դժվար է նկարագրել ապրումները: Հպարտ եմ, որ կարողացա այնպես անել, որ իմ պատվին այստեղ հնչի մեր հիմնը, բարձրանա դրոշը: Կուզեմ, որ բոլորն ապրեն այդ  զգացողությունները, ուրախանան ինձ պես, ես էլ բոլորի հետ կուրախանամ նրանց համար:

Քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել ծանրամարտով, ո՞ւմ խորհրդով:

Քույրս էր զբաղվում ծանրամարտով: Շատ ուժեղ էր: Նրան տեսնելով՝ ոգեւորվեցի եւ մի օր որոշեցի նրա հետ գնալ մարզումների, մարզվել: Առաջին օրվանից սիրեցի այս մարզաձեւը: Ես քույրիկիցս առաջ անցա, նա չշարունակեց մարզվել: Հիմա նորից սկսել է մարզվել: Առաջին օրվանից շատ եմ սիրել: Երբ մի նպատակ եմ դնում իմ առջեւ, ամեն ինչ անում եմ, որ հասնեմ նպատակիս: Իմ սերը ծանրամարտի նկատմամբ ինձ օգնեց, որ հասնեմ նպատակիս: 12 տարեկանից զբաղվում եմ: Երբեք չեմ մտածել եւ պատկերացրել, որ մի օր կդառնամ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն:

Ո՞րն է հաջորդ նպատակդ:

Հաջորդ նպատակս մեծերի աշխարհի առաջնության եւ Օլիմպիական խաղերի մեդալներ ունենալն է: Եթե չեմպիոն դառնամ, ավելի լավ, բայց սկսենք փոքրից՝ մեդալից: Ամեն ինչ կանեմ, որ պատրաստվեմ եւ մեդալներ ունենամ աշխարհի առաջնություններից եւ Օլիմպիական խաղերից:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:

Ինչպես ասացի՝ այդ օրն ընկեր Քրիստինեի ծնունդն էր: Հաղթանակս նրա մեծ նվերն էր: Բացի այդ, ցանկանում եմ նվիրել բոլոր այն մարդկանց, որոնք միշտ կողքիս են, հավատացել են ինձ, վստահ են ուժերիս վրա: Շնորհակալ եմ բոլորին: 

Ալեքսանդրա Գրիգորյան Եվրոպայի չեմպիոն Սպորտ Ծանրամարտ Հայաստան հարցազրույց

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին