f

Անկախ

Մենք արդեն ունենք փաստ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումն ապօրինի է վարչապետի պաշտոնում. Էդգար Ղազարյան


Փետրվարի 20-ի հանրահավաքից պետք չի ակնկալել  բոլոր խնդիրների լուծում, բայց դրա ուժը պետք է սկիզմբ դնի քաղաքական հեռտագա գործողությունների, որոնք պետք է հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նեց «Միասին» շարժման անդամ Էդգար Ղազարյանը:

«Տրամաբանությունը հուշում է, որ նա ինքնակապ պետք է հրաժարական տա, բայց եթե դա տեղի չի ունենում, ապա որոշումները պետք է կայացվեն իր կամքից անկախ: Իր կամքից անկախ որոշում կայացնելու երկու իրավական մեխանիզմ կա. մեկը քրեական հետապնդումն է իր  գործած ենթադրյալ հանցագործությունների համար, որոնց ցանկն անվերջանալիորեն մեծ է: Դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները, որոնք այսօր իր վերահսկողության ներքո են: Մյուսն անվստահության գործընթացն է ԱԺ պատգամավորների կողմից: Այսօր մենք արդեն ունենք փաստ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումն ապօրինի է վարչապետի պաշտոնում: հայաստանը խորհրդարանական երկիր է, ՀՀ ոչ մի քաղաքացի, Նիկոլ Փաշինյանին վարչապետ չի ընտրել, ՀՀ քաղաքացիներն ընտրել են կուսակցություններին, այսինքն այն նախտընտրական ծրագրերը, որոնցով կուսակցությունները ներկայացել են ընտրողներին: ՔՊ-ի նախընտրական ծրագրի հիման վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մշակել եւ ԱԺ-ի հավանությանն է ներկայացրել կառավարության գործունեության 2021-2026 թթ ծրագիրը: Այն հավանության արժանանալով, ըստ էության, օրենքի արժեք ունի:

Հիմա կառավարությունը, փաստացի, հրաժարվել է իր նախանշած ծրագրի կատարումից եւ ՔՊ-ն էլ եթե չի նախաձեռնությում նրան անվստահություն հայտնել, նշանակում է՝ խարդախությամբ, խաբեությամբ մեր ժողովրդին ներկայացրել են այլ ծրագիր, այլ խոստումներ, հիմա իրագործում են դրա տրամագծորեն հակառակը»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Նա նկատեց, որ եթե ՔՊ-ական պատգամավորները հավատարիմ չեն իրենց տված խոստումներին, նշանակում է նրնք սովորական շառլատաններ, խաբեբաբեր, սրիկաներ են. «Մենք պետք է խոսենք պատգամավորների հետ: Վարչապետին անվստահություն հայտնելու համար Սհմանադրությունն ունի երկու իրավական պահանջ. Մեկը անվստահության հիմնավորումն է, երկրորդը վարչապետի թեկնածու առաջադրելն է: «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խմբավորել է 100 ձեւակերպումներով, որը հանրահավաքին կներկայացվի:

Հանրահավաքը կդառնա քաղաքական հարթակ, որպես քաղաքական ու հասարակական ուժերի, առանձին անհատների կոնսոլիդացիա՝ վարչապետի եւ հկաճգնաժամային կառավարության կազմի վերաբերյալ քննարկումների համար, որը հետագայում պետք է դառնա անվստահության հիմք: Դրա իրավունքը ունեն բացառապես ԱԺ պատգամավորները»,- ընդգծեց Ղազարյանը:

Հայաստան Էդգար Ղազարյան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին