f

Անկախ

Քերոբյանը մեր թիմին միացավ ամենածանր պահին, նա ամենաարդյունավետ նախարարներից էր․ Բաբկեն Թունյան


Չնայած տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ Վահան Քերոբյանի հետ ունեցել ենք տարբեր կարծիքներ, ընդհուպ՝ հրապարակային թեժ բանավեճեր, այդուհանդերձ, նրան համարում եմ Հայաստանի էկոնոմիկայի ամենաարդյունավետ նախարարներից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին պաշտոնանկությանն ու նրա դեմ քրեական հետապնդում սկսելուն։

«Միշտ ասել եմ, որ նա տարբերվում է համարձակ մոտեցումներով, նախաձեռնողականությամբ, իր կարծիքն անկաշկանդ արտահայտելու և իր գաղափարների համար «կռիվ տալու» հատկությամբ, սկզբունքայնությամբ և զարմանալի աշխատասիրությամբ:

Ու չնայած նշածս որոշ հարցերում տարբեր կարծիքներին՝ Վահանի հետ շատ արդյունավետ աշխատել ենք բազում նախագծերի շուրջ, որոնք նպաստել են մեր տնտեսական աճին, ներդրումների ներգրավմանը, մեր երկրի բիզնես միջավայրի բարելավմանը և ճանաչելիության բարձրացմանը:

Այս մասին ասել եմ թե՛ գործընկերներիս հետ մասնավոր զրույցներում, թե՛ հրապարակային՝ տարբեր հարցազրույցներում: Սակայն որոշ ԶԼՄ-ներ հանկարծ հիշել են իմ և Քերոբյանի տարաձայնությունների մասին, իսկ որոշ մարդիկ չարախնդում կամ ծաղրում են նրա 3 տարվա աշխատանքը: Ինչ-որ իմաստով այս գրառումս կարող եք դիտարկել նաև որպես արձագանք և հիշեցում:

Վահանը մեր թիմին միացել է ամենածանր ու բարդ շրջանում, երբ անգամ հին թիմակիցներից ոմանք դժվար պահին հեռացան, և այս 3 տարիների ընթացքում շատ բան է արել մեր երկրի համար:

Իսկ հարուցված քրեական գործի մասին կարծիք չեմ հայտնում և չեմ հայտնի. դա իմ իրավասություններից դուրս է՝ պրոցես է ընթանում, ավարտվելուց հետո ամեն ինչ պարզ կլինի»,- գրել է իշխող խմբակցության պատգամավորը:

Բաբկեն Թունյան ՖԲ Գրառում Վահան Քերոբյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին