f

Անկախ

Մշակութային շաբաթ


Անկախը ներկայացնում է առաջիկա օրերի մշակութային իրադարձությունները:

Փետրվարի 19-ին` ժամը 20:00-ինԵրեւանի պետական կամերային թատրոնում «Մի Ձայն» խորագրով ելույթ կունենա Հայկ Պետրոսյանը։ 

Փետրվարի 19-ին` ժամը 19:00-ին, Երեւանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Ալթունյան» պետական անսամբլի 86-րդ համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի 155-ամյակին։ Համերգի ընթացքում անսամբլը կներկայացնի հայ ժողովրդական երգը, պարը, գունագեղ տարազներն ու նվագարանները: Երեկոյի ընթացքում կհնչեն նաեւ Ա.Տիգրանյանի, Ա.Խաչատրյանի եւ այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները: 

Փետրվարի 20-ին` ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը` «Գրեմմի» մրցանակակիր Էբեն քառյակի համերգով: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, առաջատար փառատոների «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով եւ նոր մոտեցումներով ներկայացնելով ծանոթ երգացանկերը:

Փետրվարի 22-ին` ժամը 20:00-ին, ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում կկայանա «Мир красивых бабочек» ներկայացումը։ Հեղինակը Իվան Վըրըպայեւն է, ռեսժիսորը՝ Գայանե Անդրասյանը։ Դերերում հանդես են գալիս Սրբուհի Բալայանը, Արամ Կարախանյանը, Միլենա Ավանեսյանը, Գրիգ Խոջայանը, Դավիթ Շահվերդյանը, Գրիգորի Անդրասյանը, Նարեկ Կիրպիչյանը, Ռուբեն Կարապետյանը։ 

Փետրվարի 23-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան հայտնի դիրիժոր Քրիստով Կոնցը եւ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը։

Ծրագրում՝ Բերնշտեյն. Սիմֆոնիկ պարեր, Գերշվին. Ռապսոդիա կապույտով, Մալեր: Սիմֆոնիա թիվ 1։ Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ 

Փետրվարի 24-ին` ժամը 19:00-ին, Ճարտարապետների միության դահլիճում կհնչի սիրված մուլտերի երաժշտությունը՝ ջազային
մշակմամբ: Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը եւ Ռաֆայել Պետրոսյանը: Նախագծի նպատակն է երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար մատչելի եղանակով: 

Հայաստան Մշակութային շաբաթ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին