f

Անկախ

«Աֆրիկյան ժանտա՞խտ», թե՞ այլ հիվանդություն․ Կամարիս գյուղում հազարից ավելի խոզ է անկել


Կոտայքի մարզի Կամարիս գյուղում արդեն մոտ հազար գլուխ խոզ է անկել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց գյուղի ֆերմերներից Արարատ Դանիելյանը։

6 տարի առաջ Արարատ Դանիելյանը որոշեց ֆերմա հիմնել՝ խոզաբուծությունը վերածելով ամբողջ օրվա միակ զբաղմունքը, իսկ այժմ ֆերման դատարկ է, 130-ից ավելի խոզ է անկել՝ առայժմ անհայտ հիվանդությունից․

«Սա միայն իմ մոտ չէ, սա ամբողջ մարզում է, Հանրապետությունում է այս հիվանդությունը։ Սննդի տեսչությունից եկել, արձանագրել են, թույլ չեն տվել միսը ծախել ու այդ միսը չէինք էլ կարող ծախել, որովհետեւ այդ միսը սեւ գույնի է լինում»։

Ֆերմեր Արարատն այժմ 23 միլիոն դրամի տույժ ունի, չգիտի՝ ինչպե՞ս է հոգալու այդ ծախսերն ու մարելու մեծ թվով վարկերը․ «Էս ամեն ինչը վարկերով ենք արել, ես ուղղակի խնդրում եմ, որ վարկերիս հարցերը լուծեն։ Դեպքի առնչությամբ ֆերմերի հետ ոչ Էկոնոմիկայի նախարարությունից, եւ ոչ էլ մարզպետարանից չեն այցելել, չեն քննարկել խնդիրը»։

Ֆերմերները պատմեցին, որ ընդամենը 30 խոզ է մնացել գյուղում, հիվանդությունը չի նահանջում, եւ արդեն հազարից ավելի խոզ անկել է։

«Աֆրիկյան ժանտա՞խտ» է սա, թե՞ այլ հիվանդություն, ֆերմերները կասկածներ ունեն, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարող է թաքցնել փորձաքննության իրական արդյունքները․ «Հիմա Սննդի տեսչությունից եկել ու տարել են անալիզի, բայց արդեն գլխանց ասում են՝ էդ հիվանդությունը չի, բայց անասնաբույժներն ասում են, որ այդ հիվանդությունն է»։

Ֆերմեր Վարուժան Ներսիսյանը 2 տարի է՝ ինչ զբաղվում է խոզաբուծությամբ, մոտ 60 խոզ ուներ, բոլորն էլ անկել են՝ իրենց հետ հողի տակ տանելով ներդրած գումարները․ «Լրիվ սատկել են, ամբողջ գումարը հողի տակն է։ Ես փաստեր ունեմ, նկարել ենք, որ մարդիկ չասեն՝ սուտ ես ասում։ Մենք խնդրում ենք կառավարությունից, որ աջակցեն, մենք էդքան գումար ենք լցրել հողի տակ»։

Գյուղի անասնաբույժ Արամ Գեւորգյանը 36 տարվա իր պրակտիկայում մեկ անգամ էլ հանդիպել է «Աֆրիկյան ժանտախտի» դեպքին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ խոզերի կլինիկական նշանները նույնն են եղել, ինչ այս անգամ է․

«Կլինիկական նշանների հիման վրա կասկածներ ունենք, որ այն կարող է լինել ժանտախտ։ Դասական ժանտախտի ժամանակ էլ նույն նշաններն են լինում։ Ինքը կերից հրաժարվում է, ականջի կողքերը թեթեւակի կապտություն է նկատվում, հետո դա շարունակվում է, սկսում է ճոճվելով քայլել, չի կենտրոնանում, քանի որ արյունն արդեն խտանում է, արդեն չի կարողանում կենտրոնանալ»։

Անասնաբույժի խոսքով՝ «Աֆրիկյան ժանտախտ» հիվանդությունը միայն խոզերի շրջանում է տարածվում, այն մարդկանց չի փոխանցվում։

ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության եվ հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փորձաքննության արդյունքներն առայժմ հայտնի չեն, թե երբ կլինեն, առայժմ անորոշ է։ ՍԱՏՄ-ում շուրջ 200 խոզի անկման դեպք է միայն արձանագրվել․ «Եթե կան դեպքեր, ես առաջարկում եմ գյուղացիներին՝ մեզ անպայման տեղեկացնել։ Մոտ 200-ից պակաս խոզ է անկել։ 1000-ը թաքցնել հնարավոր չէ»։

Անուշ Հարությունյանը տեղեկացրեց՝ տեսուչները հետեւել են, որ անկած կենդանիները թաղվեն սահմանված ընթացակարգով: Միայն լաբորատոր փորձաքննության արդյունքներով հստակ կլինի կենդանիների անկման պատճառը։ 

խոզերի անկում Կոտայքի մարզ Տեսանյութ Հայաստան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին