Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Բուլղարիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից վերադարձել է հայրենիք։
NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ դիմավորում են հաղթանակած թիմին։
Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն էր: 17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:
Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ):
Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճել է 26 մեծ եւ փոքր մեդալ: