f

Անկախ

«Հրապարակ»Ձայնագրությունը սկանդալային չի, սովորական է, ես էլ գործադուլի կոչ չեմ արել․ վարչության պետ


Ձայնագրությունը սկանդալային չի, սովորական է, ես էլ գործադուլի կոչ չեմ արել․ վարչության պետ
«Հրապարակը» այսօր Երեւանի քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանի վերաբերյալ սկանդալային ձայնագրություն եւ ահազանգ էր ստացել այն մասին, որ պաշտոնյան արդեն մի քանի ամիս է լծված է հավատարմագրային կառավարման տրված Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը պարալիզացնելու եւ հիվանդանոցին տիրանալու գործին։ 


Ըստ աղբյուրի՝ Կարապետյանը հրահանգել է, որպեսզի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ոչ մի բժշկական հաստատություն իր պացիենտներին չուղարկի այդ հիվանդանոց, ներառյալ՝ շտապօգնությունը և պոլիկլինիկաները։ «Այդպիսով նա փորձում է հիվանդանոցը տանել սնանկացման, որ հեշտությամբ կարողանան խզել հավատարմագրային կառավարմանը հանձնելու պայմանագիրը։ Նա պարբերաբար հավաքում է հիվանդանոցի բուժաշխատողներին, ովքեր զայրացած են աշխատավարձ չստանալուց, և հորդորում է չգնալ աշխատանքի։ Ձայնագրության մեջ Քանաքեռ-Զեյթուն ծննդատան կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում Կարապետյանը, իմանալով, որ շտապօգնության բրիգադը հղի կնոջը տարել է այդ ծննդատուն, զանգում է շտապօգնության ղեկավարին եւ պարզաբանում պահանջում։ Հետո տեղեկացնում է, որ հրահանգել է Առողջապահական տեսչությանը, որ գան ստուգեն, և վստահեցնում է, որ անպայման տուգանելու են։ Այնուհետև կոլեկտիվին հորդորում է չգնալ աշխատանքի, եթե նույնիսկ գնում են բոլոր հոսպիտալացված հիվանդներին դուրս գրեն և այլևս ոչ մի պացիենտ չընդունել, ինքն էլ իր կողմից խոստանում է ամեն բան անել, որ պացիենտ չգա»,-գրել է մեր նամակագիրը։

Մենք պարզաբանում ստացանք Դավիթ Կարապետյանից։ Նա պնդում է, որ գործադուլի կոչ չի արել, թեպետ ձանյագրության մեջ ասում է՝ մի գնացեք գործի։ Այս հիվանդանոցի նկատմամբ ունեցած վերաբերմունքը Երեւանի քաղաքապետարանի բուժվարչության պետը հիմնավորում է նրանով, որ հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունը չի կիրականացնում պայմանագրային պարտավորությունները, ուստի քաղաքակետարանը ստիպված է եղել միակողմանի խզել պայմանագիրը։

- Պարոն Կարապետյան, Դուք կոչ եք անում հիվանդանոցի աշխատակիցներին՝ չգնալ գործի, փաստացի՝ պարալիզացնել ծննդատան աշխատանքը, ի՞նչն է պատճառը։

- Ձայնագրությունը նախ սկանդալային չի` սովորական է։ Ես եմ հորդորել մի քանի անգամ, որ գործադուլ չանեն։

- Ձայնագրության մեջ հակառակն է՝ ասում եք` մի՛ գնացեք։ 

- Երբ ծնարանը փակ է, աշխատող չկա, գործադուլ են անում, շտապօգնության մեքենան գնում է այնտեղ։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Դավիթ Կարապետյան Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին