f

Անկախ

Կկարողանա՞ Սաուդյան Արաբիան հաշտեցնել Իսրայելն ու Պաղեստինը. հին ծրագիրը՝ նորովի


579 զոհ Իսրայելի կողմից, 30 հազար զոհ և 70 հազար վիրավոր Պաղեստինի կողմից. այսպիսին են 2023-ի հոկտեմբերի 7-ից սրված պաղեստինա-իսրայելական հակամարտության մարդկային կորուստները թվերով: Իսրայելը  շարունակում է քաղաքացիական անձանց կյանքեր արժեցող ռազմագործողությունը   Գազայի հատվածում: Շատ երկրներ տեղի ունեցողը բնորոշում են որպես պաղեստինցիների ցեղասպանություն: 

«Անկախը» ստորև կներկայացնի պաղեստինա-իսրայելական հակամարտության հնարավոր զարգացման վերաբերյալ արևելագետ Լեոնիդ Ցուկանովի հոդվածը՝ հրապարակված Forbes ամսագրում: 

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը խառնել է Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման կողմնակիցների ծրագրերը: Այնուամենայնիվ, 2024 թվականի սկզբից ի վեր Մերձավոր Արևելքից, ապա նաև Վաշինգտոնից  ավելի ու ավելի շատ կոչեր են հնչում կառուցել  երկխոսություն  խաղաղության բանաձևի հիման վրա, որն առաջարկել էր Սաուդյան Արաբիան դեռևս 2000-ականների սկզբին: Ըստ արևելագետ Լեոնիդ Ցուկանովի, հաշտեցման  նոր ձևաչափը, թեև որոշ ժամանակով կնվազեցնի առճակատման սրությունը, դժվար թե երկարաժամկետ հեռանկարում վերջ դնի հակամարտությանը։

Գազայի հատվածում հակամարտությունը, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ, աստիճանաբար մոտենում է վեց ամսվա նշագծին: Եվ  մինչ արյունահեղությունը շարունակվում է, դժգոհությունը հրեական պետության ավանդական գործընկերների՝ Եգիպտոսի և Հորդանանի նկատմամբ,  աճում է: Արաբական աշխարհի  տեսանկյունից՝  ճգնաժամի սկզբնական փուլում հստակ դիրքորոշման բացակայությունը Կահիրեն և Ամմանը դարձրեց Գազայում իսրայելական գործողության կողմնակիցներ։ Այժմ այս երկու երկրները ստիպված են  զգալի ջանքեր գործադրել  հակառակը ցույց տալու համար, հատկապես, երբ իրենց շահերն ավելի ու ավելի  հաճախ են ոտնահարվում: 

Եգիպտոսը անհանգստացած է իսրայելական պլաններով՝ հարձակվելու Ռաֆահի վրա (Եգիպտոսի հետ սահմանին գտնվող պաղեստինյան քաղաք): Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, այստեղ ապաստանել  է մինչև մեկ միլիոն փախստական ​​անկլավի այլ շրջաններից: Եվ քաղաքի վրա հարձակմամբ Իսրայելը նրանց կստիպի անցնել դեպի Սինայի թերակղզի:  Ռաֆահի հնարավոր գրավումը հակասում է 1979 թվականի եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագրին  և, ամենայն հավանականությամբ, Կահիրեի կողմից կդիտվի որպես ոչ բարեկամական գործողություն: Եվ չնայած Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի երկու դաշնակիցների միջև լիարժեք ռազմական գործողությունների մասին խոսք չկա, գործարար կապերի խզումը բավականին հավանական է:

Բացի այդ, Կահիրեն մեծ գումարներ է կորցնում Սուեզի ջրանցքում երթևեկության անկման պատճառով, որը առաջացել է Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի և նրա դաշնակիցների հետ կապված նավերի վրա հարձակման հետևանքով: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի խոսքով՝ երթևեկության ծավալները նվազել են մոտավորապես 50%-ով, ինչը, հաշվի առնելով ներքին տնտեսական ճգնաժամը, բացասաբար է անդրադառնում Արաբական Հանրապետության կայունության վրա և չի նպաստում Իսրայելի հետ երկխոսության բարելավմանը։

Հորդանանի համար Գազայի հատվածում ընթացող մարտերը ներքին լարվածության աճի պատճառ են դարձել: Հորդանանում  ավելի քան 2 միլիոն պաղեստինցի փախստական է ապաստանած: Եվ   Գազայում պայքարի արյունալի գրեթե բոլոր դրվագները հանգեցնում են բազմամարդ  հանրահավաքների: Իշխող դինաստիայի բազմաթիվ հակառակորդներ իրենց հերթին փորձում են փախստականների դժգոհությունն իրենց շահերին ծառայեցնել: 

Հորդանանի տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարվածների սպառնալիքը նույնպես մեծապես աճել է: Վերջիններս, թեև չեն օգտագործվում ՀԱՄԱՍ-ին  հարվածելու համար, սակայն ծառայում են նրանց մարտավարական դաշնակիցների, օրինակ՝ հութիների դեմ գործողությունների համար, և մշտապես թիրախ են Իրանի աջակցությունը վայելող  խմբավորումների համար:

Արաբական միապետությունները, որոնք դե ֆակտո կազմում են Աբրահամի համաձայնագրերի ողնաշարը (Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու մի շարք համաձայնագրեր՝  ստորագրված 2020-2021 թվականներին), ճգնաժամի սկսվելուն պես, շտապեցին ընդգծել իրենց հանձնառությունը  «երկու պետություն երկու ժողովուրդների համար» հայեցակարգին՝ զգալիորեն նվազեցնելով Իսրայելի հետ հանրային մակարդակում փոխգործակցության ինտենսիվությունը, բայց պահպանելով կուլիսային շփումները։ Ի տարբերություն Եգիպտոսի և Հորդանանի, արաբական մյուս երկրները  հակամարտության էպիկենտրոնից իրենց հեռավորության շնորհիվ  շատ ավելի քիչ իմիջային  կորուստներ ունեցան և կարողացան ավելի ազատ աշխատել ճգնաժամի լուծման հնարավոր ուղիների վրա։

Հին ծրագրերի  վերագործարկում

Առաջին հերթին ԱՄՆ-ն է  շահագրգռված  մեղմել ճգնաժամի սրացման  փուլը և պահպանել աշխատանքային հարաբերությունները արաբական աշխարհի և Իսրայելի միջև։ Վաշինգտոնի համար արաբա-իսրայելական կարգավորումը հնարավորություն է նվազեցնելու անմիջական ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և փոխարենը  ստեղծել տարածաշրջանային պաշտպանական բլոկ, որը նման է Հյուսիսատլանտյան դաշինքին, բայց հարմարեցված տեղական առանձնահատկություններին: Սակայն  առանց Պաղեստինի ապագայի շուրջ վեճերի լուծման, «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ-ն» չի կարող իրականություն դառնալ, և դա բազմիցս հաստատվել է գործնականում հավաքական պաշտպանության նախագծերի ձախողմամբ:

Կարգավորման նոր մոդելի հնարավոր հիմքը կարող է լինել 2002 թվականին  Սաուդյան Արաբիայի կողմից առաջարկված Արաբական խաղաղության նախաձեռնությունը (API):  Այն ենթադրում է արաբա-իսրայելական առճակատման դադարեցում 1967 թվականի վեցօրյա պատերազմի  արդյունքում  Իսրայելի կողմից օկուպացված տարածքների ազատագրման և Պաղեստինի՝ իր մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով պաշտոնական ճանաչման դիմաց:  Այս ծրագրին վերադարձն աջակցում է Սպիտակ տունը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ընդգծեց իր հավատարմությունը կարգավորման սաուդյան մոդելին: ԱՄՆ-ն, ըստ երևույթին, պատրաստ է Էր Ռիադին շնորհել կարգավորման գործընթացի միջնորդի դերը: 

Հակամարտության միջնորդների ճամբարում նման վերադասավորումները, ամենայն հավանականությամբ, կվիրավորեն ԱՄԷ-ին, որն իրեն համարում էր Իսրայելի հետ երկխոսության առանցքային միջնորդ, նաև Եգիպտոսին  և Հորդանանին: Այնուամենայնիվ, նախաձեռնության մեկնարկը կօգնի վերջ դնել Գազայի հատվածում արյունահեղությանը և ապագայում ստեղծել պաղեստինյան նոր վարչակազմ՝ հավասար հեռավորության վրա թե՛ ՀԱՄԱՍ-ից, թե՛ իրավիճակի վերահսկողությունը կորցրած Պաղեստինի ազգային վարչակազմի (PNA) նախագահ Մահմուդ Աբասի կողմնակիցներից։  Հնարավոր է, որ ճգնաժամից հետո նրա տեղը որպես անցումային գործիչ զբաղեցնի նախկին նախարարներից մեկը, օրինակ՝ Մուհամմեդ Մուստաֆան, որը Պաղեստինի ազգային վարչակազմի  տնտեսական բլոկի անդամ է: Ամեն դեպքում, այս թեկնածությունը ոչ մի առարկություն չի առաջացնում արաբ առաջնորդների շրջանում։

 

Անբաժանելի Երուսաղեմ

Ներկա պայմաններում  անցումը  Արաբական խաղաղության նախաձեռնությանը միջոց է  Պաղեստինի շուրջ բանակցային գործընթացը մեռած կետից շարժելու  համար, հատկապես, որ այն առաջ տանելու համար Վաշինգտոնը պատրաստ է օգտագործել Իսրայելի վրա ճնշման բոլոր առկա լծակները, ներառյալ պատժամիջոցների սպառնալիքը: Արաբական աշխարհի բոլոր հիմնական խաղացողները հստակորեն ցույց են տալիս ԱՄՆ-ին աջակցելու իրենց պատրաստակամությունը. նրանք  Արաբական խաղաղության նախաձեռնությունը տեսնում են որպես Իսրայելի հետ գործարար կապեր զարգացնելու հնարավորություն՝ չվնասելով Պաղեստինի ժողովրդի պաշտպանի իրենց  հեղինակությունը:

Գործնականում, Սաուդյան Արաբիայի այս  հավակնոտ կարգավորման նախագիծը կարող է ձախողվել հենց սկզբնական փուլում՝ պայմանավորված Երուսաղեմի շուրջ տարաձայնություններով. Իսրայելը  քաղաքը համարում է իր անբաժանելի մայրաքաղաքը, մինչդեռ  Պաղեստինի ազգային վարչակազմը հավակնություններ ունի  Արևելյան Երուսաղեմի նկատմամբ: Հնարավոր է նաև, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ինքն անուղղակիորեն կնպաստի համաձայնագրի աստիճանական փլուզմանը. Գազայի հատվածի հետպատերազմյան շրջանի համար նրա առաջարկած ծրագիրը ներառում է իսրայելական իշխանությունների կողմից տարածքի վերահսկողություն մի քանի տարի շարունակ և միայն  դրանից հետո լիազորությունների փոխանցում «նոր ՊԱՎ-ին»։ Անցումային շրջանի արդյունքում Իսրայելը կարող է հեշտությամբ խուսափել նախկին պայմանավորվածություններից՝ արդարացնելով դրանք որպես ազգային անվտանգությանը սպառնացող շարունակական սպառնալիք և դրանով իսկ պահպանել օկուպացված տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողությունը։ Այս համատեքստում Պաղեստինի հարցում փոխզիջումների գնալու Իսրայելի աճող պատրաստակամությունը ավելի շատ նման է ԱՄՆ-ի և արաբ գործընկերների հետ ռազմավարական երկխոսության համար  ժամանակ շահելու և լարվածությունը նվազեցնելու փորձի:

Այսօր դժվար է կանխատեսել, թե ինչպես կստացվի Իսրայելի նման քաղաքականությունը. ապագայում արաբ առաջնորդները կարող են կա՛մ անտեսել նրա կողմից նախկին պայմանավորվածությունների խախտումը՝ նախընտրելով զարգացնել գործարար կապերը, կա՛մ նախընտրել պաղեստինցիների աջակցությունն ուժեղացնելը:  Այդ իսկ պատճառով Նեթանյահուն սկզբում կգործի հնարավորինս զգույշ՝ լսելով արաբական աշխարհի և Վաշինգտոնի արձագանքը։ Հնարավոր է նաև, որ իսրայելցիները սպասեն, որ հանրապետական ​​վարչակազմը, որն ավելի սատարող   էր տարածաշրջանում իրենց գործողություններին, կվերադառնա Սպիտակ տուն, իսկ հետո կփորձեն վերափոխել խաղաղության նախաձեռնության  որոշ անհարմար կետեր, օրինակ՝ Երուսաղեմի կարգավիճակն  ըստ իրենց հարմարության: 

Այնուամենայնիվ, ներկա փուլում Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կհետևի Արաբական խաղաղության նախաձեռնության այն  մեկնաբանությանը, որը հնչում է Վաշինգտոնից և Ռիադից: Գոնե առայժմ։

 

Գազա Իսրայել Պաղեստին խմբագրի ընտրանի Մերձավոր Արևելք

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին