f

Անկախ

Տպավորություն է, որ Փաշինյանը պատրաստ է Հայաստանը որպես գին վճարելով  մեծ պատերազմ բերել Հարավային Կովկաս. քաղաքագետ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին լուրերը չեն դադարում: Դրան նպաստում է նաև ՀՀ գերատեսչությունների և պաշտոնյաների՝ այդ լուրը ոչ հերքելու, ոչ հաստատելու քաղաքականությունը: 

Ո՞ւմ շահերից է բխում Զելենսկիի այցը Հայաստան և ի՞նչ հետևանքներ այն կունենա մեր երկրի համար. այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ: 

-Պարոն Մաթևոսյան, ո՞ւմ շահերից է բխում Զելենսկիի հնարավոր այցը Հայաստան: 

-Այցն ունի հետևյալ նպատակը՝ Ռուսաստանին սադրել, հասցնել մի մակարդակի մեր հարաբերությունները, որ ռուսական կողմն իր նախաձեռնությամբ հրաժարվի այն բոլոր պարտավորություններից, որ ունի Հայաստանի նկատմամբ, որի արդյունքում կստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ Հարավային Կովկասում նոր պատերազմ կբռնկվի: 

Երբ Ադրբեջանը տեսնի, որ այն ռազմաքաղաքական հովանոցը, որ երկար տարիներ մեզ պահում էր, այլևս գոյություն չունի,  մեծ ռազմական գործողություններ կսկսի Հարավային Կովկասում: Դա բխում է նաև պաշտոնական Լոնդոնի շահերից.  իրենք դրանում կտեսնեն հնարավորություն Հարավային Կովկասում հրահրել մի այնպիսի պատերազմ, որին կխառնվի Թուրքիան և  Իրանը՝  դրանից բխող բոլոր հետևանքներով: Այստեղ Հայաստանն ուղղակի մանրադրամ է: Այնպիսի տպավորություն է առնվազն , որ Փաշինյանը պատրաստ է Հայաստանը որպես գին վճարելով  մեծ պատերազմ բերել Հարավային Կովկաս: 

-Ստացվում է, որ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան մեր երկրի շահերից չի բխում, բայց իրագործողը մենք ենք: Ինչպե՞ս սա հասկանալ: 

-Իրագործողն ենք մենք: Ավելի հակված եմ կարծելու, որ սա պաշտոնական Լոնդոնի նախաձեռնությունն է: Իրենք գործում են նույն տրամաբանությամբ, ինչ  2022-ի ապրիլին, երբ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան կարծես պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության էին եկել, բայց Բորիս Ջոնսոնի այցը  Կիև իրավիճակը լրիվ փոխեց, և մինչև հիմա այնտեղ պատերազմական գործողություններ են ընթանում: Նույնը հիմա են անում: Իրենք Ռուսաստանի շուրջ անկայունության օջախներ են ստեղծում: Իսկ  իրենց համար ստեղծում են պլացդարմ հասնելու իրանական նավթին: Այս պարագայում մենք այն օբյեկտն ենք, որ այս ամեն ինչը կյանքի է կոչում:

-Ո՞րն է տրամաբանությունը, որ Հայաստանն ինքն իր ձեռքով իրեն զոհասեղանին է դնում:

-Դուք եք կարծում, որ Հայաստանը զոհասեղանին դնելը բացասական է: Իսկ եթե ինչ-որ մեկը Հայաստանը դնում է զոհասեղանին, բայց ինքն  անձնական անվտանգության և բարեկեցության երաշխիքներ է ստանում նույն Մեծ Բրիտանիայից, ձեր կարծիքով այդ ինչ-որ մեկը  չի՞ գնա այդ քայլին, զոհասեղանին չի՞ դնի Հայաստանը:

-Այսինքն անձնական ու պետական շահերի հակասության ականատե՞սն ենք այս պարագայում:

-Այո, հայ ժողովրդի, հայկական պետականության շահերն ուղիղ հակասության մեջ են մտնում շատ նեղ խմբի մարդկանց  շահերի, անձնական անվտանգության և բարեկեցության հետ կապված հարցերի հետ: Շատ նեղ խմբի.  Կառավարական առաջին շենքում կարող եք այդ մարդկանց գտնել: 

-Հակառուսական քայլերը Հայաստանը մեծ աղմուկով է անում, օրինակ՝ ՀԱՊԿ-ի  անդամակցության սառեցումը, չնայած նման բան կանոնակարգով չկա նախատեսված, Զելենսկիի հնարավոր այցը: Արդյոք  սա արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության շրջանակներում տեղավորվող գործընթա՞ց է: Այդ փոփոխությունն այդպես աղմուկո՞վ պետք է արվի: 

-Ամենայն հավանականությամբ դա այն պարտավորություններից մեկն է, որ հայկական կողմը ներկայացնող անձինք իրենց վրա վերցրել են, այն է՝  աղմուկով այդ ամենը անել: Նորից եմ ասում՝ հայկական կողմն անում է ամեն ինչ, որ Ռուսաստանն առաջինը լինի նախաձեռնողը իր ռազմավարական, դաշնակցային պարտավորությունների ամբողջական փաթեթի չեղարկման հարցում:  Կամ գոնե  նույն Զելենսկիի այցից հետո Ռուսաստանը Հայաստանին պատժի, Հայաստանի իշխանություններն էլ  դրա վրա հղում անեն ու ասեն՝ իրենք մեզ թշնամի են: 

Ռուսական կողմի փոխարեն ես այլ ճանապարհով կգնայի, օրինակ՝ այս աղմուկի ֆոնին պաշտոնապես կհայտարարեի  հայ ժողովրդի համար գազի գինը նվազեցնելու մասին, նորագույն  զինատեսակներ  Հայաստան ուղարկելու պատրաստակամության մասին: Ես այդ տրամաբանությամբ կգործերի: Բայց ինչ կանի Ռուսաստանը, չգիտեմ:

Իմ անձնական տպավորությամբ՝  Ռուսաստանում Հայաստանով դեռևս չեն էլ սկսել զբաղվել: Ոչ թե այն առումով, որ գան այստեղ իշխանություն վերցնեն, ես դեմ եմ դրան, օտար ոչ մի ուժ Հայաստանում չպետք է հավակնի իշխանության կամ իշխանափոխծության: Նկատի ունեմ՝ անգամ  նշածս հայտարարությունների մակարդակով չեն զբաղվում:  Դրա համար է, որ Հայաստանի իշխանություններն այս տիպի պահվածք են իրենց թույլ տալիս և հանրային ընկալմամբ  համահունչ արձագանք չեն ստանում:

-Փորձագիտական մակարդակով հայտարարվել է, որ Զելենսկիի այցը կդառնա անդառնալիության կետը հայ-ռուսական հարաբերություններում: Արդյոք այդպե՞ս է:

-Ես էլ եմ գլոբալ փորձագիտական հանրությունը ներկայացնում, ուղղակի այս դեպքում Հայաստանի: Փորձագիտական մոտեցումները, մեղմ ասած, կարող են չհամընկնել իշխանական մոտեցումների հետ: Փորձագիտական շրջանակները կարող են իրենց գնահատականներն ունենալ, բայց պաշտոնական Մոսկվան ինչպես կարձագանքի, բարդ է պատկերացնել: Օրինակ՝ 1.5 տարի առաջ ամերիկացիները ոչնչացրեցին Հյուսիսային հոսքը, և մարդկանց մոտ կար զարմանք, թե ինչու ռուսները դրան ոչ մի կերպ չարձագանքեցին: Հիմա Եմենում ձևավորվել է նոր կառավարություն, որի ղեկավարի  առաջին այցը տեղի է ունենալու Մոսկվա: Եվ հենց այն օրը, որ հայտնի դարձավ այդ մասին, Եմենի հութիները ոչնչացրին Կարմիր ծովով անցնող մալուխներից մի քանիսը, ինչը ինտերնետ  կապի խնդիրներ առաջացրեց Աֆրիկայի և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև: 1.5 տարի է անցել:

Ինչո՞ւ եմ այս օրինակը մատնանշում:  Քանի որ չգիտեմ, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի արձագանքը, կամ երբ կարձագանքեն: Իրենք շատ դեպքերում անտրամաբանական քայլեր են անում: 

 

հարցազրույց Բենիամին Մաթևոսյան խմբագրի ընտրանի Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Զելենսկի Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին