ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ֆակուլտետի դեկանի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին՝ հարցնելով ուսանողներին՝ իր այդ մտադրության առնչությամբ նրանց կարծիքը:
«Սիրելի ուսանողներ, մտադրություն ունեմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ոչ ոք չի հանդնգնում նման հայտ ներկայացնել ֆակուլտետի ներսից…
Ձեր կարծիքը որոշիչ է»։