f

Անկախ

Մենակ մի բան եմ ուզում՝ հետ գնամ մեր երկիրը, իմ տունը․ էնտեղ լրիվ ուրիշ էր․․․բռնի տեղահանված


Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում սեպտեմբերի 19-ին մինչև ժամը 12-ը սովորականի պես էին ապրում։ Շրջկենտրոն Ասկերանից ստացված զանգը անհանգստություն է առաջացրել նախ գյուղապետի մոտ։

«Մեր գյուղացիներից մեկը ժամը 12-ի կողմերը զանգեց, թե լսել եմ, որ գյուղը տարհանվել է։ Ասացի՝ չէ, բոլորս գյուղում ենք։ Մեկ էլ մի ժամ չանցած՝ սկսեցին կրակել մեր ուղղությամբ։ Ճանապարհին էինք մի քանի հոգով՝ ընդմիջում էինք գնում, իբր։ Հետ դարձանք դեպի գյուղի ներքեւի մասում գտնվող բլուրը․ էնտեղից երևում է շրջակայքը․ տեսանք, որ Սառնաղբյուրի վրա ահավոր ձևով խփում են։ Ռացիա կար մոտս, բայց ոչ մեկի հետ չէի կարողանում կապ հաստատել։ Մի կես ժամ անց Սառնաղբյուրի գյուղապետը մեքենայով եկավ, արյան մեջ կորած, թե՝ շտապ, արագ շտապ օգնություն կանչեք ու հետ գնաց էլի․․․ Էդ որ ասում եմ, ոչ մի ձևով որևէ մեկի հետ կապ դուրս գալ չէր ստացվում դեռ»,-«Փաստինֆո»-ին պատմում է Վարդաձորի համայնքապետ Սամվել Սառաջյանը։

44-օրյա պատերազմի հետևանքով սահմանային դարձած Վարդաձորի պաշտպանությանը գյուղի տղամարդիկ էլ էին միացել։ Շուրջօրյա հերթապահություն էին անում, իսկ հարակից դիրքերում ՊԲ-ն էր բնակչության անվտանգությունն ապահովում։

«Ժամը 14։00-ն էր, որ Ասկերանից երկու ավտոբուս եկան, թե՝ եկել ենք կանանց ու երեխաներին տարհանենք։ Իրենց ճանապարհեցինք, մենք մի քանի հոգով նորից իջանք գյուղի ներքևը։ Մեկ էլ մի սպա եկավ, թե՝ դիրքի անձնակազմը պիտի տեղափոխենք «Կակադու» կոչվող տեղամասը։ Դա էլ համարյա Ասկերանի մոտ է։ Ասացի՝ բա էդպես ո՞նց կլինի, ժողովուրդ կա ահագին դեռ գյուղում, զինվորներին ո՞նց եք հանում, մենք ի՞նչ անենք հիմա։ Ինք էլ թե՝ դուք վարչակազմ ունեք, իրենք թող զբաղվեն էդ հարցով․ ինձ հրաման են տվել, չեմ կարող չենթարկվել։ Էդ տղային ասացի՝ ի՞նչ կլինի, էդ դիրքից հանեք, գոնե գյուղի ներքևում թող գան կանգնեն ու մեզ հետ գյուղը պաշտպանենք, ասաց՝ լավ, բայց քիչ անց թե՝ չեմ կարող, պիտի անձնակազմը տեղափոխեմ այլ վայր, ու գնացին»,-հիշում է մեր զրուցակիցը։

Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը գյուղի աշխահազորայիններն անց են կացնում դիրքում, իսկ հաջորդ օրը՝ օրվա երկրորդ կեսին, Վարդաձորի գյուղապետը տեղեկանում է, որ հարևան Նախիջևանիկն ամբողջությամբ տարհանվել է։ Համոզվելու համար հասնում է այնտեղ, տեսնում, որ իրոք, համարյա մարդ չկա գյուղում․

«Դիրքերում ոչ մեկը չկար արդեն, մի երկու հոգի էին մնացել գյուղում, իրենք էլ անորոշության մեջ լրիվ, ոչ գիտեին՝ ինչ է կատարվում, ոչ էլ կապ կար։ Գյուղապետն էլ գնացել էր Ասկերան, որ մի տեղեկություն իմանա, էն էլ ճանապարհը փակել են ադրբեջացիներն, ու էդ տղան չի կարողացել, թե հետ գա։ Մինչև մութն ընկնելը սպասեցինք, տեսանք, որ ոչ մեկը ոչինչ չի ասում, համալրող ուժեր չկան, ստիպված նստեցինք մեքենաները, որ դեպի Ստեփանակերտ շարժվենք։ Հասանք Նախիջևանիկ, էնտեղ իմացանք, որ էդ ճանապարհն էլ է փակ։ Հետ եկանք ու մեր գյուղի անտառներով մի կերպ դուրս եկանք․ 44-օրյայից հետո մի ճանապարհ էին բացել անտառի միջով։ Անտառներում մեր զինվորներին հանդիպեցինք՝ սպասողական, անորոշ վիճակում»։

Մինչև սեպտեմբերի 28-ը գյուղի բնակչության մեջ մասը Ստեփանակերտում է ապաստանել՝ 7-րդ դպրոցում։ Ամսի 29-ին վերջին վարդաձորցին, ցավը սրտում, հայացքը՝ հեռվում մնացած օջախին, գաղթի ճանապարհն է բռնել։

«Ես դուրս եկա Ստեփանակերտից ամսի 30-ի առավոտյան։ Հակարիի մոտ կանգնեցրեցին մեքենաս, մի ադրբեջանցի մոտեցավ, թե՝ նայի էս կողմ, հետո հարցեց, թե ինչու եք գնում, ասացի՝ հիմա գնում ենք, բայց հնարավոր է մի օր հետ գանք։ Ես նկատի ունեի այն, որ մեր տունն է, մեր տեղն է Արցախը, ուստի ոնց էլ չլինի՝ հետ ենք գալու, իսկ նա, երևի, չհասկացավ ասածս․․․»,-պատմում է բռնի տեղահանված մեր զրուցակիցը։
Այստեղ՝ Հայաստանում բռնի տեղահանվածների նկատմամբ տարվող քաղաքականությունը, մեղ ասած, չի հասկանում, Սառաջյանը։ Արդարացիորեն նկատում է՝ բոլորս էլ հայ ենք, հոգսեր ունեն բոլորը, բայց մի՞թե տուն ձեռք բերելու համար նույն պայմանները պետք է գործեն տունը, ամբողջ ունեցվածքը, աշխատանքը կորցրած բռնի տեղահանվածների ու մյուսների համար․․․

Ամբողջ կյանքն Արցախում ապրած, արարած 60-ն անց տղամարդն անկեղծանում է «Ես ոչինչ չեմ ուզում, մենակ մի բան եմ ուզում՝ հետ գնալ իմ երկիր, իմ տուն։ Եթե մեր ղեկավարը, մեր ոստիկանը լինի մեզնից, այսինքն՝ մենք լինենք մեր գլխի տերն այնտեղ նորից, առանց մի վայրկյան մտածելու հետ կգնամ»․․․

 

Սամվել Սառաջյան արցախցի բռնի տեղահանվածներ վերադարձ Արցախ Հայաստան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին