Փետրվարի 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով գիշերային, 6-8 աստիճանով ցերեկային ժամերին։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ +2+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝-4-7, ցերեկը՝ +6+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +2+5,
Լոռիում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +8+11,
Տավուշում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +9+12,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-15, ցերեկը՝ +2+5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +5+9,
Արարատում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +10+12,
Արմավիրում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -12-15, ցերեկը՝ +2+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +8+11,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -9-12, ցերեկը՝ +4+6։