f

Անկախ

10 կին, որ կարծրատիպ է կոտրել. առաջին անգամ բարձրագույն պաշտոններ զբաղեցրած կանայք


Կանանց միամսյակն առիթ է անդրադառնալու կանանց իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման համար մղված դարերի պայքարին:  Առիթն օգտագործելով «Անկախը» ներկայացնում է պատմական փաստեր այն մասին, թե երբ են կանայք առաջին անգամ զբաղեցրել մի շարք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ:

Աշխարհում առաջին կին դեսպանը` Դիանա Աբգար

Աշխարհում առաջին անգամ կին նշանակվեց դեսպանի պաշտոնում 1920-ի հուլիսին: Ադ կինը Դիանա  Աբգարն էր (Անահիտ Աղաբեկյանը), որը ներկայացնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության շահերը  Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում:

Աբգարը ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին: Ընտանիքի ամենափոքր` յոթերորդ երեխան  էր: Անգլերեն կրթություն է ստացել  Կալկաթայի կանանց մենաստանում: Բացի հայերենից ու անգլերենից տիրապետել է նաև պարսկերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։  1890-ին ամուսնացել է առևտրական Միքայել Աբգարյանի հետ և մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում: 1906-ին, ամուսնու մահից հետո, երեք երեխաների մայր Դիանա Աբգարը շարունակել է ամուսնու գործը՝ կառավարելով նրա ունեցվածքը և առևտուրը՝ կապեր հաստատելով ԱՄՆ-ի և Եվրոպայի, Չինաստանի գործարար շրջանակների հետ:

 Դեսպանի կարգավիճակը ավելի մեծ հնարավորություններ տվեց նրան  հայ փախստականների անունից հանդես գալու և նրանց օգնելու հարցում:

Դիանը Աբգարը Հայոց ցեղասպանության մասին 9 գրքերի հեղինակ է: 

Առաջին կին վարչապետը`  Սիրիմավո Բանդարանաիկե (Շրի Լանկա)

Սիրիմավո Բանդարանաիկեն  ոչ միայն Ասիայում, այլ նաև աշխարհում առաջին կինն է, որ գլխավորել է գործադիր իշխանությունը: Նա Շրի Լանկայի վարչապետ դարձավ 1960 թվականին` ղեկավարելով երկիրը 5 տարի: Մինչ այդ նա ղեկավարում էր տեղի «Ազատություն» կուսակցությունը։ Հետագայում նա ևս երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը` 1970-1977թթ և 1994-2000թթ.: Վերջին անգամ նա վարչապետի պաշտոնը ստանձնել է իր դստեր նախագահության օրոք: Սիրիմավո Բանդարանաիկեն    84 տարեկանում լքել է իր պաշտոնը՝ առողջության  վատթարացման պատճառով։ Նա մահացել է 2000 թ.

Առաջին կին նախագահը` Իզաբել Պերոն (Արգենտինա)

Նա զբաղեցրել է Արգենտինայի փոխնախագահի պաշտոնը 1973-1974 թվականներին: Երբ նրա ամուսինը` Խուան Պերոնը, 3-րդ անգամ առաջադրվեց Արգենտինայի նախագահի պաշտոնում, իր կնոջն էլառաջադրեց փոխնախագահի պաշտոնում: Իզաբել Պերոնը պաշտոնական այցով շրջել է եվրոպական երկրներում, նաև կատարել է նախագահի պարտականությունները, երբ Խուան Պերոնն է բացակայել երկրից: : Երբ Խուան Պերոնը մահացավ 1974 թվականի հուլիսին, Իզաբել Պերոնը ինքնաբերաբար դարձավ պետության ղեկավար։ Արգենտինայի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների առաջնորդները,արհմիությունները և զինված ուժերը աջակցեցին նրան: Ազգին ուղղված իր ուղերձում նա վերահաստատեց իր վճռականությունը՝ շարունակելու իր ամուսնու տնտեսական և սոցիալական քաղաքականությունը: Նրա պաշտոնավարման ժամկետը պետք է լրանար  1977 թվականի մայիսի 25-ին , սակայն նա 1976 թվականի մարտի 24-ին պաշտոնանկ արվեց  գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի կազմակերպած հեղաշրջման արդյունքում։ Պերոնը մի քանի տարի անցկացրել է կալանքի տակ, ապա 1981 թվականին լքել է երկիրը և ապրում է Իսպանիայում։

Իզաբելը դարձավ աշխարհում առաջին կինը, ով դարձավ որևէ պետության նախագահ (չնայած նա չընտրվեց այս պաշտոնում), և առաջին կինը, ով ղեկավարեց հանրապետություն Արևմտյան կիսագնդում:

Եվրախորհրդարանի առաջին կին ղեկավարը` Սիմոնա Վեյլ  (Ֆրանսիա)

Սիմոնա Վեյլն ազգությամբ հրեա է: 1944 թվականին 16 տարեկան հասակում ձերբակալվել է ու ընտանիքի անդամների հետ համակենտրոնացման ճամբար տեղափոխվել, պահվել է Օսվենցիմում:  Ֆրանսիա վերադառնալուց հետո նա ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 

Վեյլը ղեկավարել է Եվրախորհրդարանը 1979-1981 թվականներին, մինչ այդ նա աշխատել է որպես առողջապահության նախարար Ֆրանսիայի կառավարությունում, այդ թվում՝ հասնելով աբորտն օրինականացնող օրենքի ընդունմանը: 

2007 թվականի դեկտեմբերի 31-ին լույս է տեսել Սիմոն Վեյլի «Կյանք» ինքնակենսագրական գիրքը, որը  վաճառվել է 555,000 օրինակով, թարգմանվել է տասնհինգ լեզուներով և արժանացել «Կանաչ դափնի»  մրցանակին  2009 թ.:  

Նա մահացել է 2017 թվականի հունիսին։ 2018-ին նա և նրա ամուսինը վերահուղարկավորվել են ֆրանսիական պանթեոնում:  Սիմոնա Վեյլը դարձել է  Ֆրանսիական Պանթեոնում հուղարկավորված 5-րդ կինը: Պանթեոնում ամփոփված են այն մարդիկ, որոնց Ֆրանսիայի Հանրապետությունը համարում է իր ամենապատվավոր ներկայացուցիչները:


Ռազմական հետախուզության առաջին կին ղեկավարը՝ Ստելլա Ռիմինգթոն (Մեծ Բրիտանիա)

Ռիմինգթոնը մասնագիտությամբ արխիվագետ է: 1965 թվականին նրա ամուսինը պաշտոն ստացավ Հնդկաստանում բրիտանական բարձրագույն խորհրդում: Ընտանիքով տեղափոխվեցին Նյու Դելի: 1967-ին Ստելա Ռիմինգթոնն էլ  աշխատանքի անավ  Բարձրագույն խորհրդում, որտեղ նրա ղեկավարը բրիտանական անվտանգության ծառայության ղեկավարն էր Հնդկաստանում: 1969-ին Լոնդոն Վերադառնալուց հետո նա մշտական հիմունքներով միացավ   MI5-ին: 1969-1990 թվականներին Ռիմինգթոնը պաշտոններ է զբաղեցրել ծառայության բոլոր երեք ճյուղերում՝ հակահետախուզություն, հակադիվերսիա և հակաահաբեկչություն: 

1990-ին Ռիմինգթոմը նշանակվեց  ծառայության փոխտնօրեն, իսկ 1992-ին` տնօրեն:  Այս պաշտոնում նա  ծառայել է չորս տարի։ Նա նաև դարձավ MI5-ի առաջին տնօրենը, ով բացահայտորեն հայտնվեց ԶԼՄ-ների  առջև։ Հրաժարական տալուց հետո նա գրել է հուշեր, իսկ ավելի ուշ անցել է գեղարվեստական ​​գրականության. նրա լրտեսական վեպերից շատերը դարձել են բեսթսելլերներ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին կին ղեկավարը՝ Մադլեն Օլբրայթ

Օլբրայթն ազգությամբ հրեա է, ծնվել է Չեխոսլովակիայում, դիվանագետի ընտանիքում: 

Մադլեն Օլբրայթը դարձավ ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին կին ղեկավարը 1997 թվականին։ Նախքան ամերիկյան արտաքին քաղաքականությունը ղեկավարելը, նա եղել է ՄԱԿ-ում երկրի մշտական ​​ներկայացուցիչը: Օլբրայթը միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի կոշտ քաղաքականության  կողմնակիցն էր, հանդես էր գալիս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման և ԱՄՆ շահերի լիարժեք պաշտպանության օգտին՝ կանգ չառնելով ռազմական ուժի կիրառման առջև: 

Նշանավոր դեր է խաղացել 1990-ականների վերջին ՆԱՏՕ-ի` դեպի արևելք ընդլայնման և Հարավսլավիայում տեղի ունեցած իրադարձություններում:  Նա անձամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծման ժամանակ թիրախների ընտրությանը։ Նա իր պաշտոնը թողեց 2001 թվականին։  

2007 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մի քանի այլ պաշտոնաթող պետքարտուղարների հետ նա ստորագրել է նամակ՝ կոչ անելով ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը։ 

Մահացել է 2022 թ. 84 տարեկան հասակում: 

ԱՄՀ-ն գլխավորող առաջին կինը`  Քրիստին Լագարդ (Ֆրանսիա)

       Քրիստին Լագարդը  2011 թվականին Դոմինիկ Ստրոս-Կանի հրաժարականից հետո, ով հյուրանոցի սպասուհու կողմից  մեղադրվում էր բռնաբարության փորձի մեջ (գործը հետագայում փակվեց), դարձավ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջին կին ղեկավարը, ապա վերընտրվեց այդ պաշտոնում 2016-ին:  Մինչև ԱՄՀ-ին միանալը Լագարդը զբաղեցրել էր Ֆրանսիայի գյուղատնտեսության և ձկնորսության, ապա նաև  էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը:

2019 թվականի Լագարդը թողեց պաշտոնը` նշանակվելով  Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար: 

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի և Ֆինանսների  նախարարության առաջին կինղեկավարը` Ջանեթ Ելեն

               Ջանեթ Ելենը ևս ազգությամբ հրեա է: 2014 թվականին Ջանեթ Ելենը, ով նախկինում երկար ժամանակ աշխատել էր  Դաշնային պահուստային համակարգում,  նշանակվեց Դաշնային պահուստի ղեկավար:  Ելենին առաջադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա պաշտոնավարեց մինչև 2018-ը` հրաժարական տալով Դոնալդ Թրամփի կառավարման շրջանում: 

2015 թվականի նոյեմբերին նա ընդգրկվել է  աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց տասնյակում ըստ Forbes ամսագրի։

2021 թվականի հունվարին ԱՄՆ Սենատը նախագահ Ջո Բայդենի առաջարկով Ջանեթ Ելենին հաստատել է ֆինանսների նախարարի պաշտոնում։ Այսպիսով նա  դարձել է նաև ԱՄՆ գանձապետարանի առաջին կին ղեկավարը: 


ԿՀՎ-ի առաջին կին ղեկավարը`  Ջինա Հասփել (ԱՄՆ)

                 Ջինա Հասփելը դարձել է ԿՀՎ-ն  ղեկավարած առաջին կինը 2018 թվականի մայիսին։ Նա պաշտոնավարել է մինչև 2022-ը` դառնալով ԿՀՎ 7-րդ և առաջին կին ղեկավարը:  Նա գերատեսչությունում աշխատել  է 1985 թվականից: Հասփելն իր գործունեության գրեթե ողջ ընթացքում գաղտնիության պայմաններում է գործել, իսկ Ջորջ Բուշ կրտսերի օրոք նա ղեկավարում էր ԱՄՆ գաղտնի բանտերը, ներառյալ գաղտնի բանտը Թաիլանդում:

 2017-ին նշանակվել է ԿՀՎ ղեկավարի տեղակալ: Երբ 2018-ին Դոնալդ Թրամփը նրան առաջադրեց ԿՀՎ ղեկավարի պաշտոնում, հակասական քննարկումներ ծավալվեցին, քանի որ նրա անունը կապված է Թաիլանդի գաղտնի բանտում բանտարկյալների խոշտանգումների սկանդալային պատմության հետ: Ավելին, սկանդալային հարցաքնությունների տեսանյութերը 2005-ին նրա որոշմամբ ոչնչացվել են: 

ԿՀՎ-ն Թվիթերի միջոցով 2021-ի հունվարի 19-ին` Բայդենի կողմից նախագահի լիազորությունները ստանձնելուց մեկ օր առաջ, հայտարարեց Հասփելի`  36 տարվա ծառայությունից հետո թոշակի անցնելու մասին: 

Հասփելը 2021-ից King & Spalding իրավաբանական ընկերությանը խորհրդականն է:

Եվրահանձնաժողովի առաջին կին ղեկավարը` Ուրսուլա ֆոն դեր Լեյեն 

               2019 թվականի հուլիսին  Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դարձավ Եվրահանձնաժողովի առաջին կին ղեկավարը: Հատկանշական է, որ դրանից առաջ` 2013-2019թթ. նա եղել է Գերմանիայի առաջին կին պաշտպանության նախարարը: Ավելի վաղ նա Անգելա Մերկելի կաբինետում զբաղեցրել է Ընտանիքի, տարեցների,  կանանց և երիտասարդության հարցերով դաշնային նախարարի, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի դաշնային նախարարի պաշտոնը: 

Ուշագրավ է, որ նա նաև 7 երեխաների մայր է: 

 

կանայք կինը և քաղաքականությունը խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին