f

Անկախ

«Բուհերի միավորմանը վերաբերող հաստատված որոշում, հրահանգ չենք ստացել». ԵՊԿ


Այսօր՝ մարտի 11-ին,  «Անկախը» հարցում հղեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կառավարման խորհրդին պարզելու համար՝ ճիշտ է արդյոք սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությունը, թե Կոնսերվատորիան փակվում է և շենքը՝ վաճառվում: Խնդրել էինք կա՛մ հերքել, կա՛մ հաստատվելու դեպքում տալ համապատասխան որոշման հղումը: Պատասխանը ստացվեց բուհի գիտական խորհրդից: Ահա այն ամբողջությամբ:

 «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (այսուհետ նաև՝ ԵՊԿ կամ Կոնսերվատորիա) ֆեյսբուքյան էջում նշվել է բուհի պաշտոնական դիրքորոշումը ընթացիկ քննարկումների վերաբերյալ։ Բուհերի միավորմանը վերաբերող հաստատված որոշում, հրահանգ չենք ստացել, առավել ևս՝ «Կոնսերվատորիայի փակում» ձևակերպմամբ։

ԵՊԿ ղեկավարությունը մի քանի անգամ ընդգծել է Կոնսերվատորիայի ռազմավարական դերը Հայաստանի Հանրապետության համար, պետական անվտանգության խնդիրների համակարգում։

Փետրվարի 28-ին կայացած ԵՊԿ Գիտական խորհրդի նիստում ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը նշել է․ «Արվեստի ամենազգայուն անկյուններում ծվարած բոլոր մակարդակների ու բարդության սուզանքները խլեցնելը, չնկատելը, արվեստի առանձնահատկությունները հաշվի չառնող չափորոշիչներով ոլորտը ստանդարտի բերելը, մշակութային խնդիրները հետաձգելը, ստորադասելն ու երկրորդայնացնելը, արվեստի գործիչների կարևորությունը չհասկանալը, համաշխարհային պատմության նախկին հազարամյակների բարդ ոլորաններում էլ, այսօր էլ, ցավոք՝ օրինաչափություն է։ Բայց չէ՞ որ հասարակական գիտակցության որակը այս հարցերից է կախված և իրական երկիրը, երկրի ոգին է, իր ողջ բարդությամբ, հմայքով ու խնդիրներով՝ պարզ ու կենցաղայինից մինչև առեղծվածային»։

 Հայաստանի պետականության կառուցման առաջին հիմնաքարերից մեկը եղել է Երևանի պետական կոնսերվատորիան (1949 թվականից՝ Կոմիտասի անվան), և մինչ այժմ երկիրը ներկայանում է միակ բարձրագույն երաժշտական հաստատությամբ ստեղծված արժեքներով։

Կոնսերվատորիան՝ իր տեղակայմամբ, հարևան կրթական, համերգային և մշակութային հաստատությունների հետ ամենօրյա աշխատանքային, ստեղծագործական ցանցով ապրող օրգանիզմ է, դրա ողնաշարը»,- գրված է պատասխանում։ 

 

Հայաստան Երևան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին