Հերթական տհաս «ռեֆորմը» կրթության ոլորտում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը, անդրադառնալով երեխաներին վեց տարեկանից պարտադիր կերպով դպրոց տանելուն:
«Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ այսուհետ 6 տարեկանում դպրոց չհաճախող փոքրիկը, ով ինչ ինչ պատճառով 7 կամ 8 տարեկանում է առաջին անգամ դպրոց հաճախելու կգնա միանգամից 2-րդ դասարան, առանց տառերը սովորելու, թվաբանության բազային հիմքերը ու թվերը ճանաչելու և այդպես շարունակ....
Սենց լավ չի, կարելի է միանգամից դպրոցի փոխարեն մի քանի թեմատիկ սեմինար կազմակերպել և արագացված տեմպերով կրթել բոլորին ու անցնել առաջ»,- գրել է նա։