f

Անկախ

Երևանի այսօրվա կառուցապատումը հայրենադավություն է. Հաղթանակ Շահումյան


Հայաստանում «Ակադեմիական քաղաքի» գաղափարը դրվել է դեռևս 80-ական թվականների սկզբին. Երևանից դեպի Աբովյան տանող ճանապարհի  ձախ կողմի վրա մեծ տարածք էր, Պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոֆակի շենքերը կառուցվել են այնտեղ։  ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակի Շահումյանի խոսքով, այն ժամանակ լավ գաղափար էր, ուզում էին ուսանողական մի ամբողջ թաղամաս լինի իր հանրակացարանով, ճաշարանով։

«Այն ժամանակ լավ գաղափար էր, բայց այսօր, երբ խոսում են մշակույթի օջախները հանելու, տեղափոխելու մասին, անհեթեթություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետը։

Հ. Շահումյանի խոսքով, արվեստի միջավայրը պետք է միշտ լինի քաղաքի մարդաշատ հատվածում։

«Այսօր արդեն արվեստի ակադեմիական կենտրոն Երևանում գոյություն ունի՝ Օպերա, Կոնսերվատորիա... Նախկինում Կոնսերվատորիան Մատենադարանի  տակի հատվածում էր։ 60-ականների վերջին, երբ Կոնսերվատորիան ընդլայնելու կարիք կար, հնարավորություն կար այդ մասում ընդլայնել, բայց ճիշտ գտան, որ ավելի լավ է  մոտ լինի օպերային. ուսանողները պետք է օպերայում փորձեր ունենան, ելույթ ունենան։ Այդ հատվածում նաև Պարարվեստի ուսումնարանն է, քիչ այն կողմ Գեղարվեստի ակադեմիան։

Արվեստի քաղաք Երևանի կենտրոնում գոյություն ունի։ Արվեստի միջավայրը շատ զգայուն է, հատկապես մեր իրականությունում, երբ արվեստը շատ վատ է ֆինանսավորվում, պետական աջակցություն չկա, դա կլինի մեծ հարված արվեստին։

Չի կարելի արվեստի միջավայրն անընդհատ  խախտել»,- ասաց Հաղթանակ Շահումյանը։

Նրա խոսքով, դեմ չէ, եթե գիտական լաբորատորիաները տեղափոխեն, նորերը ստեղծեն. «Թող անեն, ո՞վ է դեմ, բայց պետք է լինի գիտական ու վստահ լինես, որ կաջակցի գիտական առաջընթացին, որովհետև, ցավոք սրտի, մեր հզոր գիտությունն այսօր մեր երկրում սպանել ենք։ Թող անեն, խնդրեմ, բայց արվեստի ասպարեզը քաղաքից կտրելը, տանելը, դա տգիտության բարձրագույն աստիճան է»։

Panorama.am-ի դիտարկմանը՝ բուհերը ցանկանում են տեղափոխել քաղաքի կենտրոնից՝ նաև քաղաքը բեռնաթափելու նպատակով, բայց միաժամանակ Երևանի կենտրոնն ակտիվորեն կառուցապատվում է, արվեստագետն ասաց. «Երկար տարիներ քաղաքաշինական խորհրդի անդամ եմ եղել։ Երևանն արհեստականորեն ծանրաբեռնել են, Երևանն այդպիսի չպետք է լիներ։

Դեռևս  60-ականներից նորքի մասիվներ, չերեմուշկաներ կառուցելով՝ արդեն ծանրաբեռնվեց։ Հիմա եռակի ծանրաբեռնելը՝ վտանգ է  մեր երկրին։ Մի կողմ թողնենք Երևանում տեղաշարժվելու, երթևեկության հետ կապված խնդիրները, բայց այսօրվա կառուցապուտումը երևանցու համար չէ։ Երևանցին շատ քիչ թե ապահովված է տներով։ Նշանակում է  սահմանամերձ մարզերը դատարկել, իսկ եթե սահմանում չլինի բնակիչ, ուզում ես աշխարհի ամենուժեղ բանակն ունեցի, չի կարող երկիր պահել։ 

Դա ապազգային մտածողություն է, կիսագրագետ։ Այսօր Դալմայի բաղերը  բռնել, քանդել, ահռելի շենք ու շինություններ սարքել, հայրենադավություն է, ազգային դավաճանություն է»։ 

Հաղթանակ Շահումյան Քաղաքաշինություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին