f

Անկախ

«Հրապարակ»․ Հայկ Մարությանը մեկնել է ԱՄՆ` ցուցմունք տվել...


«Սանիթեք» աղբահավաք ընկերությունը, որի հետ Երեւանի քաղաքապետարանը՝ Հայկ Մարությանի ձեռամբ, խզել էր պայմանագիրը, արբիտրաժային դատարան է դիմել եւ պահանջել ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնել։ Ընկերությունը փաստեր է ներկայացրել դատարանին, համաձայն որոնց՝ աղբահավաք ընկերության գործունեությունը տապալելու աշխատանքները ղեկավարել է քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվան։ «Սանիթեքը» կարծում է, որ Մարությանի պաշտոնավարման շրջանում միտումնավոր պրոցեսները տարվել են համագործակցությունը վաղաժամ դադարեցնելու ուղղությամբ, եւ իբրեւ իրեղեն ապացույց դատարան են ներկայացրել Իվայի եւ «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի նամակագրության քաղվածքը՝ Վոթսափ հավելվածով արված։


Հիշենք, որ Երեւանի աղբահավաք աշխատանքները դեռ հեղափոխությունից առաջ իրականացվում էր «Սանիթեքի» միջոցով՝ կնքված պայմանագրի համաձայն։ Այդ շրջանում, իհարկե, երեւանցիները դժգոհում էին, որ «Սանիթեքը» որակյալ ծառայություններ չի մատուցում` քաղաքն ինչ-որ պահի աղբի մեջ կորած էր։ Խնդիրը սրվեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո, անգամ տպավորություն էր, թե քաղաքապետարանը միտումնավոր է քաղաքն աղբի մեջ պահում, որ բնակիչների մոտ դժգոհություն հասունանա: 2019 թվականի սեպտեմբերին արդեն քրեական հետապնդում սկսեցին ընկերության դեմ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ընկերությունը մայրաքաղաքի բյուջեին 5.3 մլրդ դրամի վնաս է հասցրել։ Բայց «Սանիթեքն» ինչ-որ պատճառաբանություններ էր բերում` ֆինանսի պակաս, մեքենաներն են փչացել եւ այլն:

Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը վաղաժամ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը, եւ մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնելու համար նոր ծառայություն` ՀՈԱԿ են ստեղծում, ինչը երկու եւ ավելի անգամներ ավելի մեծ ծախս է կազմելու, քան «Սանիթեքն» էր ծախսում: Հայաստանից հեռանալուց հետո լիբանանյան «Սանիթեքի» ղեկավարներն արբիտրաժային հայց ներկայացրին Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում: 2021-ին սկսվել է հայցի քննությունը, արբիտրաժային գործընթացն արդեն մոտենում է ավարտին, վերջին նիստերը կայացել են 2023-ի դեկտեմբերին։ «Սանիթեքը» միջազգային ատյանում փաստեր է ներկայացրել, թե Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների գործողությունների հետեւանքով ընկերությունը խոշոր վնասներ է կրել, որոշ տեղեկություններով՝ շուրջ 40 մլն դոլարի վնաս է գնահատվել։ Դատական վերջին նիստին ընկերության ներկայացուցիչները պնդումներ են արել, թե ՀՀ իշխանությունները հատուկ գործողություններով արշավ են իրականացրել իրենց դեմ, շեշտվել է նաեւ Մարուքյանի գործոնը, որ միտումնավոր քայլերով տարել է պայմանագիրը լուծելուն։

ՀՀ կառավարությունը ներգրավել է փաստաբաններ, որոնց, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի հարյուր հազար դոլար է վճարվել։ Պաշտոնական Երեւանի ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է` միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, այդուհանդերձ, մեր դիրքերը բավական թույլ են գնահատվում, ու մեծ է «Սանիթեքի»` հաջողության հասնելու հավանականությունը։ Որոշման հրապարակումը սպասվում է այս տարի։ Իհարկե, պարտվելու դեպքում կառավարությունը կարող է բողոքարկել որոշումը «Բողոքարկման կոմիտե» կոչվող ատյանում, բայց հարց է դրա արդյունավետությունը։

Մեր տեղեկություններով՝ տարեվերջին սեփական միջոցներով Վաշինգտոն է մեկնել նաեւ Հայկ Մարությանը, նրա հետ եղել է նաեւ քաղաքապետ եղած ժամանակ նրա խորհրդական, այսօր դատավոր Կարեն Համբարձումյանը, ով իրավաբանական խորհրդատվություն է տվել՝ ինչպես լուծել պայմանագիրը։ Հայկ Մարությանը, ըստ մեր աղբյուրի, գիտակցելով, որ այս քննության ընթացքում կարող են մեղքն իր վրա բարդել,  սեփական գումարներով տոմս է գնել, հասել Վաշինգտոն, ցուցմունք տվել արբիտրաժային դատարանում՝ փորձելով բացատրել, թե ինչու է «Սանիթեքի» հետ վաղաժամ դադարեցրել պայմանագիրը, եւ ինչպես է ողջ գործընթացն անցել տարբեր ատյաններով, այդ թվում` կառավարության որոշում է եղել: Չնայած նա նման պարտավորություն չուներ` ներկայանալու դատարան եւ ցուցմունք տալու։ Բանն այն է, որ եթե արբիտրաժային դատարանը թեկուզ մասնակի բավարարի «Սանիթեքի» հայցը, ՀՀ իշխանությունները, մեր աղբյուրների փոխանցմամբ, մտադիր են ռեգրեսիվ հայց ներկայացնել Հայկ Մարությանի դեմ եւ պարտավորեցնել, որ անձնական միջոցներից փոխհատուցի «Սանիթեքի» վնասը։ Հենց այս պատճառով էլ Մարությանն իր նախկին խորհրդականի հետ կտրել անցել է օվիկիանոսը եւ ցուցմունքներ տվել։

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական վերջին նիստերից մեկում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի աղբամաքրման աշխատանքներին, նշեց՝ եթե մենք չենք կարողանում լավ անել, կարող ենք մասնավոր կազմակերպություն ներգրավել, սրանով մեկ անգամ եւս ցույց տալով, որ աղբահավաք աշխատանքները մասնավոր ընկերությունից պետությանը փոխանցելն արդյունավետ չի եղել, եւ հիմա հետողորմյայի մասին են մտածում: Բնականաբար, եթե դա լինի, ապա այլ ընկերության ծառայություններից կօգտվեն, ոչ թե «Սանիթեքի»։

 

Հայկ Մարության Սանիթեք ԱՄՆ ցուցմունք Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին