f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Այն փաստաթղթի հիման վրա, որով Ադրբեջանին պետք է ինչ-որ տարածքներ փոխանցվեն, այդ նույն հիմքով պետք է վերադարձվեն Հայաստանին


Դեռեւս 2023 թվականի աշնանը հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այս անգամ էլ «Խաղաղության պայմանագրի» դիմաց Հայաստանից պահանջում է 8 գյուղ, հոկտեմբերի 10-ին Հ1-ին տված իր հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Ադրբեջանի այս պահանջներին՝ ասելով, որ Հայաստանն էլ իր հերթին ունի 8 գյուղի պահանջ․ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք՝ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք: Որովհետեւ նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշենում, Պառավաքար գյուղերում, այլ տարածքներում՝ նույնպես։ Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք, ասել ենք, որ եթե որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը, այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք»։


Հետո թվերը փոխվեցին` մի առիթով էլ 31 գյուղի տարածքի մասին խոսեց, որոնք օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Այժմ արդեն խոսվում է ոչ միայն անկլավների, այլ նաեւ ոչ անկլավային գյուղերի մասին: Բայց առավել հստակ է Տավուշի մի շարք տարածքների խնդիրը, որի անվան տակ Փաշինյանը նկատի ունի մարզի 4 գյուղեր, որոնց մասին խոսեց իր վերջին ասուլիսում. Բաղանիս Այրում, Աշաղ Ասքիփարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի: Ադրբեջանցիներն էլ խոսում են Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու եւ Քյարքի` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը ստանալու մասին:

Քարտեզագիր Շահեն Շահինյանը մեզ հետ զրույցում ասում է. «Ընդհանուր առմամբ, 8 գյուղի մասին է խոսվում, որոնցից 4-ը գտնվում է, այսպես կոչված, «անկլավային տարածքներում», որոնք որեւէ իրավական հիմք չունեն, իսկ մյուս 4-ը Տավուշի սահմանամերձ գոտում են, ԽՍՀՄ տարիներին եղել են կա՛մ ժամանակավոր բնակատեղիներ, կա՛մ փոքր բնակավայրեր` այսպես ասած, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, եւ դժվար է ասել, որ դրանք Հայաստանի կողմից զավթված են, որովհետեւ տեղեր կան, որտեղ դրանք գտնվում են միջդիրքային հատվածում, տեղեր կան, որտեղ հայկական դիրքերն են այդ տարածքների մեջ, բայց որ հայերը դրանք զբաղեցրել ու բնակվում են, նման բան չկա։ Տավուշի մարզում ԽՍՀՄ տարիներին եղել են, այսպես կոչված, 2 անկլավներ, որոնք առաջացել են 1950-60-ականներից հետո։ Անկլավներում եղել են Վերին Ոսկեպար կամ Ասկիպարա, իսկ մյուս անկլավում եղել է Սոֆուլու եւ Բարխուդարլու»։ Քարտեզագրին հարցրինք՝ եթե հանձնեն այս գյուղերը, լոգիստիկ առումով ի՞նչ խնդիրներ են առաջանալու՝ նկատի ունենալով, որ այդ տարածքներով է անցնում Նոյեմբերյանի միջպետական ճանապարհը, բացի այդ՝ եթե այդ տարածքները տրվեն, ապա ենթադրվում է, որ Ադրբեջանին նաեւ ճանապարհներ կտան։

««Անկլավներից» Տիգրանաշենը, որը գտնվում է Արարատի մարզում, այդտեղով միջպետական Մ2 ճանապարհն է անցնում, իսկ Վերին Ոսկեպարի հատվածով անցնում է Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստանի սահման Մ16 միջպետական մայրուղին, եւ, իհարկե, այդ տարածքների փոխանակման կամ Ադրբեջանին հանձնման պարագայում մենք լոգիստիկ որոշակի խնդիրներ ունենալու ենք։ Մյուս անկլավով արդեն անցնում է հանրապետական նշանակության ավտոճանապարհ, որի դեպքում եւս որոշակի խնդիր է առաջանում։ Տարբեր այլ խնդիրներ էլ կան՝ ե՛ւ սահմանային անվտանգության խնդիրներ կան, բարձունքների խնդիրներ կան եւ այլն։ Հարցն այստեղ պետք է այլ դիտանկյունից դիտարկել․ ոչ թե պետք է դիտարկել, թե Ադրբեջանը մեզնից ինչ է ուզում, որովհետեւ այնպես չէ, որ միայն մենք ունենք այնպիսի տարածքներ, որոնք Ադրբեջանը պահանջում է, մենք էլ ունենք Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ, որոնք պահանջում ենք, եւ այս պրոցեսն առնվազն պետք է տեղի ունենա փոխադարձ վերադարձի սկզբունքով, եւ դրանից առաջ պետք է հստակ սահմանվի, թե ինչ փաստաթղթի հիման վրա են դրանք փոխանցվում, որովհետեւ եթե մենք գնում ենք այս տրամաբանությամբ, ապա այդ տարածքները կարող են համարվել ադրբեջանական միայն այն պարագայում, եթե սահմանազատման ժամանակ օգտագործվեն 1975-ից հետո ստեղծված քարտեզները»,- պատասխանեց Շահինյանը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որպես «Խաղաղության պայմանագրի» հերթական պայման, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ զիջումներ է կատարել՝ սկսած տերմիններից, օրինակ՝ «Արցախն» անվանափոխեցին «Լեռնային Ղարաբաղ», առաջարկում են «Հայոց պատմությունը» վերափոխել «Հայաստանի պատմության», մինչեւ անգամ խորհրդանիշների, գերիների, ականապատ դաշտերի քարտեզների հարցում են զիջումների գնացել։ Շուրջ 3 տարի է, ինչ Ադրբեջանի կողմից բռնազավթված են Սեւ լճի մի հատվածը, տարածքներ Ջերմուկի ու Սոթքի հատվածում։ Շահինյանին հարցրինք, թե, իր կարծքով, Հայաստանի զիջումները երբ են դադարելու, եւ երբ է Ադրբեջանը վերադարձնելու ՀՀ տարածքները։ «Ես չգիտեմ, թե հայկական կողմը զիջումներն ինչ տրամաբանության մեջ է կատարում, անձամբ ինձ համար անհասկանալի են այդ տրամաբանությունները, բայց Ձեր ցուցակին ես կավելացնեի Տավուշի սահմանամերձ գյուղերի հատվածներն ու բարձունքները, որտեղ նույնպես Ադրբեջանն ունի զավթած տարածքներ, կավելացնեի նաեւ Ներքին Հանդի հատվածը, որտեղ եւս կան բավականին զավթված տարածքներ, եւ, այո, շատ կարեւոր է հասկանալ, որ եթե Ադրբեջանը մեզնից պահանջում է որեւէ տարածք փոխանցել իրեն, ապա պետք է երկու հստակ բան լինի՝ 1-ին. ինչ իրավական հիմքով է պահանջում, այսինքն՝ ինչ փաստաթղթի հիման վրա, եւ 2-րդ. արդյոք նույն իրավական հիմքով Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է Հայաստանին փոխանցել ՀՀ տարածքները, որովհետեւ բացի այն, որ կային որոշակի տարածքներ, որոնք Ադրբեջանի կողմից զավթված էին 90-ականներին Տավուշի եւ Նախիջեւանի հատվածում, նաեւ կան նոր տարածքներ, որոնք զավթվել են 2020-2023 թվականների ընթացքում՝ նույն Վարդենիսը, Ջերմուկը,Ներքին Հանդի հատվածը: Այն փաստաթղթի հիման վրա, որով Ադրբեջանին պետք է ինչ-որ տարածքներ փոխանցվեն, այդ նույն հիմքով պետք է վերադարձվեն Հայաստանին»։

 

Հայաստանի քարտեզ Ադրբեջան Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին