f

Անկախ

Ադրբեջանը հերթական կեղծ մեղադրանքն է հնչեցրել Հայաստանի հասցեին


 Ադրբեջանի Հանրապետությունը, սեփական ցեղասպանական, հայատյաց քաղաքականությունը կոծկելու նպատակով, Հայաստանին ու հայերին միջազգային հանրության աչքերում փորձում է ներկայացնել որպես ագրեսոր, բռնարար ու այլատյաց՝ ներկայացնելով կեղծ պնդումներ:

Մարտի 15-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Համաշխարհային Իսլամաֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրած միջոցառմանը քաղակտիվիստ ներկայացող, Բաքվի իշխանությունների քարոզիչ Փարվանա Վելիևան, խոսելով «1987-1991 թթ․ Հայաստանից 300 հազար ադրբեջանցիների բռնի տեղահանության», «իսլամական մշակութային ժառանգության ոչնչացման» մասին,  Հայաստանին մեղադրել է իսլամոֆոբիայի մեջ։

Հարկ է հիշեցնել, որ Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են ինքնակամ ու առանց բռնության ենթարկվելու՝ անգամ անխոչընդոտ վաճառելով սեփական գույքն ու ունեցվածքը: Նույնը հնարավոր չէ ասել Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և այլ տեղերի շուրջ 500 հազար հայերի մասին, որոնք մազապուրծ են եղել։

Զավեշտալի է, բայց Բաքուն Հայաստանին ու հայերին մեղադրում է նաև իսլամատյացության մեջ: Ու սա այն դեպքում, երբ քրիստոնյա հայերը, համերաշխություն դրսևորելով այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի հետևորդների նկատմամբ, վերանորոգում են նրանց հոգևոր սրբավայրերը, միչդեռ իսլամական Ադրբեջանում միանգամայն հակառակն է տեղի ունենում: Ադրբեջանում ոչ միայն քանդում են մզկիթները, այլև խիստ սահմանափակումների ու ճնշումների ենթարկում հավատացյալներին: Ադրբեջանում փաստացի կան հարյուրավոր հավատացյալ բանտարկյալներ: Բաքուն անգամ չի խորշել հատուկ գործողություններ իրականացնել սեփական ժողովրդի դեմ 2015 թ. Նարդարան շիա հավատացյալների ավանում իրագործած հատուկ գործողությունը՝ սպանություններով, ձերբակալություններով զուգորդված, ցույց է տալիս, թե ինչպես է Բաքուն վերաբերվում իսլամին ու նրա հետևորդներին, որոնց նկատմամբ ճնշումները շարունակվում են մինչ օրս:

Իսլամական համերաշխության դրոշի ներքո հանդես եկող Ալիևի վարչակարգը ամիսներ շարունակ խուսափում է դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ռազմական գործողության վերաբերյալ, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։

Ադրբեջանը, որքան էլ փորձի հայերին մեղադրել ագրեսոր ու իսլամատյաց լինելու մեջ, փաստերը, ընդ որում՝ միջազգային կառույցների կողմից ամրագրված, խոսում են այլ իրականության մասին, որը համառորեն փորձում են թաքցնել Բաքվում:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ 

 

Իլհամ Ալիև Ադրբեջան Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին