f

Անկախ

Ադրբեջանցիները Արցախում ոչնչացնում են զոհված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները


Ադրբեջանից վանդալները ոչնչացնում են հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները բռնազավթված Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում։ Այս մասին է ահազանգում Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն պետական մակարդակով  ավերել է Արցախի տասնյակ  հուշարձաններ  և  համալիրներ: 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի վանդալները ոչնչացրել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները: Monument Watch անկախ ակադեմիական հարթակը հայտնել էր Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրի ոչնչացման, Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանի և խաչքարի ավիրման, Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանի քանդման, Անատոլի Զինևիչի կիսանդրու ոչնչացման, Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարի ավիրման, Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում են հայտնվել նաև՝ Ավետարանոցի հուշահամալիրը, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Արցախի Հադրութի շրջանի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը, Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի և արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Շուշի քաղաքի Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Հայրենական պատերազմի, արցախյան պատերազմում զոհվածների և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, Ակնաղբյուրի արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,- գրել է նա։

վանդալիզմ Ադրբեջան Արցախ փառքի անկյուն Հայաստան Արցախի «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՖԲ Գրառում

Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Ավելին
Ավելին