f

Անկախ

Եթե Թեհրանն ասում է՝ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, դա միայն հարավին չի վերաբերում. դեսպան Սոբհանի


Թեհրանը շատ ուշադիր հետևում է հայ–ադրբեջանական բանակցային գործընթացում զարգացումներին։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի պահանջով Տավուշի մարզում 4 ոչ անկլավային գյուղեր Ադրբեջանին հանձնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշմանը։

«Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք։ Պետք է ասեմ, որ մենք ուրախ չենք լարվածության մասին խոսույթներով, որոնք դրվում են շրջանառության մեջ։ Մենք գտնում ենք, որ ցանկացած խնդիր պետք է երկխոսության միջոցով լուծվի։ Կրակի վրա պետք է ջուր լցնել, եթե նավթ լցնենք նրա վրա, այն կբոցավառվի»։

Հարցին՝ արդյոք Թեհրանը տեսնում է վտանգ, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, Իրանի դեսպանը պատասխանել է. «Հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա»։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Սյունիքի դեմ ոտնձգությունը իրենց համար անընդունելի է, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ իրենց համար կարմիր գիծ է։ Հաշվի առնելով, որ լարվածությունն այժմ կարծես թե տեղափոխվում է Տավուշ,  արդյոք Թեհրանը դիրքորոշումը նույնը կլինի նաեւ Տավուշի դեմ հնարավոր ոտնձգության դեպքում։ Դ

«Եթե մենք ասում ենք՝ մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դա միայն հարավին չի վերաբերում»,– ասաց դեսպան Մեհդի Սոբհանին։

Մեհդի Սոբհանի Իրան Հայաստան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին